Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Tue, 17 Mar 2026 12:38:19 +0400


ԲԱՑ ՆԱՄԱԿ «Հայաստան» դաշինքի ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին

Հաշվի առնելով, որ Հայոց բանակը հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկը, ինչպես նաև այդ ուղղությամբ Ձեր բազմիցս արտահայտած մոտեցումները, կցանկանայինք մեր մտահոգությունը հայտնել առ այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից մինչ օրս հանրայնորեն ամբողջական և հստակ չեն ներկայացվել բանակի վերականգնման, արդիականացման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանության և վերականգնման վերաբերյալ ծրագրային մոտեցումները։

Միաժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ առկա են խնդիրներ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական իրավունքների իրականացման ոլորտում․ մասնավորապես՝ արձակուրդային օրերի և համապատասխան վճարումների հաշվարկման գործընթացներում արձանագրվում են բացահայտ խախտումներ։

Նշված խնդիրների կարգավորման նպատակով նախաձեռնվել է խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկ, որի շրջանակում 2021 թվականին գրավոր դիմում է ներկայացվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Ս. Օհանյանին։ Չնայած իրականացված նամակագրությանը համապատասխան գերատեսչությունների հետ և ստացված պատասխաններին, որոնք, մեր գնահատմամբ, ամբողջությամբ չեն անդրադարձել բարձրացված հարցերին, Ս. Օհանյանի կողմից գործնական քայլեր չեն ձեռնարկվել նշված խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հասարակական գործունեության, ինչպես նաև փաստաբանական գրասենյակների աջակցության արդյունքում ներկայացված դատական հայցերի և դատարաններում արձանագրված հաղթանակների հետևանքով կառավարությունը ստիպված է եղել ընդունել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց մասով առկա աշխատանքային որոշ իրավախախտումները։ 2023 թ. մայիսի 25-ին կայացված ՀՀ վարչապետի Ս-558-Ա որոշմամբ, ըստ էության, արձանագրվել են մի շարք աշխատանքային իրավախախտումներ և սահմանվել են համապատասխան նվազագույն փոխհատուցումներ։ Դրա հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանով կարգավորվել է փոխհատուցման տրամադրման ընթացակարգը։
Սակայն, ըստ հավանականության, կառավարության անդամների պարգևավճարների հանդեպ անթաքույց սերի հետևանքով զինծառայողներին փոխհատուցման նպատակով նախատեսված և հատկացված գումարները ամբողջությամբ չեն հասել շահառուներին, և գործնականում նրանցից շատերը ստիպված են դիմել դատական ատյաններ՝ իրենց իրավունքների լիարժեք իրացման և ՀՀ ՊՆ նախարարի վերոնշյալ հրամանի պահանջների՝ գերատեսչության կողմից կատարման համար։
Վերոգրյալը հաշվի առնելով՝ խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական ուժի մոտեցումներն ու տեսլականը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև Ձեր դիրքորոշումը տվյալ հարցերի շուրջ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Հ.Գ. «Մեր ձևով» շարժման համահիմնադիր, հետագայում «Հզոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի կողմից 25.01.2026 թ. ներկայացված դիմումին արձագանքի բացակայությունը ևս կարևորում ենք որպես խնդրի նկատմամբ բավարար ուշադրության պակասի դրսևորում։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող
Էդգար Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք ընդհանրապես ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում

Դուք ընդհանրապես ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում Fri, 08 May 2026 19:15:49 +0400 Իհարկե,…

13 րոպե ago

Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ

Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Fri, 08 May 2026 19:14:33 +0400…

15 րոպե ago

Պիտի ընտրություն կատարել հանուն ապագայի

Պիտի ընտրություն կատարել հանուն ապագայի Fri, 08 May 2026 19:06:28 +0400 «Մենք այստեղ պաշտոն կամ…

23 րոպե ago

#Ուղիղ. «Ուժեղ Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավի առաջին օրը

#Ուղիղ. «Ուժեղ Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավի առաջին օրը Fri, 08 May 2026 19:03:03 +0400…

26 րոպե ago

Թրամփը Եվրոպայի հանդեպ նորից է սանկցիաներ կիրառելու

Թրամփը Եվրոպայի հանդեպ նորից է սանկցիաներ կիրառելու Fri, 08 May 2026 19:00:32 +0400 Միացյալ Նահանգները…

29 րոպե ago

Հարյուրավոր ավտոմեքենաներ գնում են «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին

Հարյուրավոր ավտոմեքենաներ գնում են «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին Fri, 08 May 2026 18:55:36 +0400 Latest news…

34 րոպե ago