Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել
Fri, 20 Nov 2026 22:22:31 +0400
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալը երրորդ թոռնիկն է ունեցել։ Նրա երեսունվեցամյա որդին՝ Դոմինիկը առաջին անգամ հայր է դարձել։ Այս մասին StarHit-ին հայտնել է դերասանի ռուս հարսը՝ Այրինը։ Սիգալի երրորդ թոռնիկն աղջիկ է։ Աղջկա անունը դեռեւս չի բարձրաձայնվում։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում, որտեղ ներկայումս ապրում է ընտանիքը։ Ծննդաբերության հիմնական մասը անցել է տնային պայմաններում։ Մանկաբարձները ճիշտ գնահատած չեն եղել ծննդաբերության ստույգ ժամկետը։