Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Fri, 20 Nov 2026 22:00:42 +0400


1901 թվականի նոյեմբերի 19-ը հայկական թատրոնի պատմության մեջ նշանակալի օր է համարվում։ Այդ օրը Թիֆլիսում նշանավոր հայ դերասանուհի Սիրանույշն առաջին անգամ մարմնավորել է Համլետի կերպարը թատրոնի բեմին՝ դառնալով շեքսպիրյան հայտնի հերոսին մարմնավորած առաջին հայ կին դերասանուհին։ Նրա դերը մեծ տպավորություն է գործել հանդիսատեսի վրա եւ թատերական շրջանակներում արժանացել բարձր գնահատանքի եւ դրվատանքի։

Սիրանույշը՝ Մերոբե Քանթարջյանը, ծնվել է 1857 թվականին, Կոստանդնուպոլսում, արտիստների ընտանիքում։ Նրա քույրը՝ Աստղիկը, նույնպես հայտնի դերասանուհի եւ երգչուհի է եղել։ Թատերական բեմ Սիրանույշն առաջին անգամ բարձրացել է 16 տարեկան հասակում՝ Պետրոս Մաղաքյանի թատրոնում։ 1875 թվականին միացել է Հակոբ Վարդովյանի թատերախմբին, որտեղ հանդես է եկել թե՛ որպես դրամատիկ դերերի դերասանուհի, թե՛ որպես օպերային երգչուհի։ Խաղացել է ե՛ւ հայերեն, ե՛ւ թուրքերեն։ 77-78 թվականներին օսմանյան իշխանություններն արգելել են հայկական թատրոնների գործունեությունը։ 1879 թվականին, երբ հայերի հանդեպ հալածանքները Օսմանյան կայսրությունում խստացվում են, Սիրանույշը քրոջ՝ Աստղիկի, ու դերասան Պետրոս Ադամյանի հետ տեղափոխվում է Թիֆլիս։ Այստեղ էլ սկսվում է նրա ստեղծագործական կարիերայի նոր փուլը։ Դերասանուհին շրջայցերով լինում է Հարավային Կովկասի քաղաքներում, Բալկաններում, Եգիպտոսում, 1912 թվականին ելույթներ է ունենում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Նա աչքի է ընկել վառ տեմպերամենտով, էմոցիոնալ խորքով, անկեղծությամբ եւ մարմնավորման բացառիկ վարպետությամբ։ Ոչ միայն մարմնավորել է հերոսուհիների, այլեւ բեմի վրա բառացիորեն ապրել է նրանց ճակատագրերով։ Նրա տաղանդը բարձր են գնահատել Ալեքսանդր Յուժին-Սումբատովը, Մարիա Երմոլովան։ Իր երկարատեւ բեմական կյանքի ընթացքում նա մարմնավորել է մոտ 300 դեր՝ հանդես գալով հայ, ռուս եւ եվրոպացի դրամատուրգների պիեսներում։ Մարմնավորած հայտնի դերերից են Օֆելյան եւ Համլետը Շեքսպիրի ողբերգությունում, Մեդեան, Ժաննա դ՛Արկը, Մարիա Ստյուարտը, Մարգարիտա Գոթյեն, Նաստասյա Ֆիլիպովնան եւ այլն։ Նրա համար հատկապես կարեւոր են եղել հայ դրամատուրգների պիեսների հերոսներին մարմնավորելը։ Համլետի կերպարը մարմնավորել է տակավին 25 տարեկանում։ Այդ դերակատարումը համարվել է լավագույններից մեկը՝ Պետրոս Ադամյանի կերտած Համլետից հետո։ Վերջին անգամ բեմ է դուրս եկել 1932 թվականին՝ Եգիպտոսում, Ալեքսանդրիայում, խաղացել է Մարգարիտ Գոթյե՝ «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան Fri, 20 Nov 2026 22:13:57…

8 րոպե ago

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան Fri, 20 Nov 2026 21:54:27…

28 րոպե ago

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան Fri, 20 Nov 2026 21:49:10 +0400 Ելքեր սահմանադրական առճակատումից Ցանկացած…

33 րոպե ago

Երեկ ծնվածին էլ է թալանչի ասում

Երեկ ծնվածին էլ է թալանչի ասում Fri, 20 Nov 2026 21:45:26 +0400 Նիկոլ Փաշինյանն իր…

37 րոպե ago

Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը

Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը Fri, 20 Nov 2026 21:30:47 +0400 66…

51 րոպե ago

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ Fri, 20 Nov 2026 21:23:24 +0400 ԱՄՆ-ի՝ խաղաղապահ…

59 րոպե ago