Երեկ ծնվածին էլ է թալանչի ասում

Երեկ ծնվածին էլ է թալանչի ասում

Fri, 20 Nov 2026 21:45:26 +0400


Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ոճի մեջ է բայց իրականության հետ կապը գնալով կորցնում է։ Նրա համար այլևս նշանակություն չունեն ո՛չ դիմացինի տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ սոցիալական կարգավիճակը, ոչ մասնագիտությունը։ Երբ հայտնվում է անհարմար իրավիճակում և չունի համոզիչ հակափաստարկներ, դիմացինին պիտակավորում է, վիրավորում, թալանչի անվանում։ Վաղը երեւի այդ մեղադրանքը հնչեցնելու է անգամ երեկ ծնված երեխայի հասցեին։

Հետևում եմ, թե ինչպես է 1991 թվականին ծնված, Արցախում մեծացած, իսկ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով հայրենիքը, տունն ու նախկին կյանքը կորցրած մարդուն փորձում ներկայացնել որպես թալանչի։ Անհարմար հարցերից խուսափելու և դիմացինին վարկաբեկելու համար պատրաստ է ամեն կեղծիքի՞։

Փաշինյանի քաղաքական բառապաշարում «թալանչի» բնորոշումը վերածվել է ոչ թե կոնկրետ արարքի գնահատականի, այլ քաղաքական հակառակորդներին լռեցնելու գործիքի։ Երբ մարդը նախկին իշխանությունների օրոք որեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ նույնիսկ չի եղել գործարար, երբ համարձակվում է քննադատել գործող իշխանությանը, նրա հասցեին այնպիսի մեղադրանքներ են հնչում, որոնք հնչում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: Եւ ինչ եք կարծում` դա ինչի՞ մասին է խոսում` մեղադրողի քաղաքական մտածողությա՞ն, թե՞ մեղադրվողի մեղքերի մասին։

Իններորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից արդեն նկատելի էր, որ ՔՊ-ականներն ու իրենց առաջնորդը չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ թշնամանքը: Երեւի իրենց մեղավորությունը նրանց առաջ հաղթահարելու նման միջոց են մտածել` աշխահի մեղքերը բարդել նրանց վրա, ասել, որ փախել եք, չեք կռվել, դուք եք մեղավոր ձեր դժբախտությունների համար: Եւ դա ամենից շատ դրսեւորվում է մի համարձակ ու հայրենասեր կնոջ` Արեգա Հովսեփյանի նկատմամբ։

Եւ հիմա բանը հասել է այնտեղ, որ թալանի մեջ մեղադրվում են լրագրող Մարիաննա Ղահրամանյանը, 1991 թվականին ծնված Արեգա Հովսեփյանը, ում մանկությունն ու երիտասարդությունն անցել են Արցախում, իսկ այսօր ստիպված է լսել մեղադրանքներ այն մարդկանցից, որոնց քաղաքական որոշումների հետևանքով Արցախի կորուստ ենք ունեցել։

Սա արդեն միայն մեկ մարդու հասցեին հնչած վիրավորանք չէ` սա վերաբերմունք է մի ամբողջ ժողովրդի, նրանց կորսված հայրենիքի, այդ կորուստը մեծ ցավով ու դեռ չհաղթահարած, բայց իրենց շատ արժանապատվորեն պահող մարդկանց նկատմամբ։ Արցախցուն ոչ միայն հայրենիքից են զրկել, այլև փորձում են դարձնել քաղաքական մեղադրանքների թիրախ։
Իշխանությունը չի հասկանում, որ արցախցիների արժանապատվությունը վիրավորելով՝ չի կարող փոխել պատմությունը, չի կարող

վերացնել պատասխանատվության հարցը կամ մոռացության մատնել տեղի ունեցածը։ Պատմական իրողությունները չեն անհետանում քաղաքական հայտարարություններով, իսկ մեղադրանքները չեն կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը։
Արեգա՛ ջան, Մռավա լեռների պես ամուր մնա։ Ինչքան էլ փորձեն ջնջել Արցախի հայկականության փաստը, նսեմացնել արցախցիների անցած ճանապարհը կամ նրանց ներկայացնել որպես անցանկալի Հայաստանում, դա նրանց չի հաջողվելու։ Պատմությունը չի գրվում օրվա իշխանության ցանկությամբ, և ոչ մի իշխանություն հավերժ չէ։

Իսկ Նիկոլ Փաշինյանին թերևս արժե հիշեցնել՝ քաղաքական հակառակորդին թալանչի անվանելը դեռևս չի նշանակում, որ կարողացել ես նրան սեւացնել եւ օդում կախված հարցերին պատասխանել։ Երբ փաստարկներին փոխարինում են պիտակավորումներն ու վիրավորանքները, դա արդեն ոչ թե քաղաքական ուժի, այլ քաղաքական սնանկության ցուցիչ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը Fri, 20 Nov 2026 22:00:42 +0400 1901 թվականի նոյեմբերի 19-ը…

21 րոպե ago

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան Fri, 20 Nov 2026 21:54:27…

27 րոպե ago

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան Fri, 20 Nov 2026 21:49:10 +0400 Ելքեր սահմանադրական առճակատումից Ցանկացած…

33 րոպե ago

Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը

Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը Fri, 20 Nov 2026 21:30:47 +0400 66…

51 րոպե ago

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ Fri, 20 Nov 2026 21:23:24 +0400 ԱՄՆ-ի՝ խաղաղապահ…

59 րոպե ago

Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ

Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ Fri, 20 Nov 2026 21:15:20 +0400 Նիկոլ ջան, երկար…

1 ժամ ago