Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը
Fri, 20 Nov 2026 21:30:47 +0400
66 տարեկանում մահացել է դերասան Լարի Փոյնդեքսթերը։ Նա հայտնի է ավելի քան երկու հարյուր կինո եւ հեռուստատեսային նախագծերում իր մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ Փոյնդեքսթերին օրեր առաջ հարվածել էր մեքենան, երբ անցնելիս էր եղել փողոցը։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, մի քանի օր պայքարել կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։ Նա հայտնի է դարձել հատկապես «Ընկերները» եւ «Սանտա Բարբարա» սերիալներից։ Որոշ շրջանում հանդես է եկել որպես քանթրի խմբի մենակատար։ Դերասանն ամուսնացած էր Քերոլ Քրիցերի հետ։ Ուներ երկու զավակ։