Իրանը խփում է․ Դուբայում կրկին պայթյուններ են

Իրանը խփում է․ Դուբայում կրկին պայթյուններ են

Tue, 17 Mar 2026 13:30:04 +0400


Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին պայթյուններ են լսվել Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների, Իրանից արձակված բալիստիկ հրթիռները քաղաքի տարբեր մասերում առաջացրել են առնվազն երեք պայթյուն։

Հրթիռային հարձակումից առաջ տեղական իշխանությունները բջջային հեռախոսներով զգուշացումներ են ուղարկել բնակիչներին բալիստիկ հարվածի հնարավոր սպառնալիքի մասին և կոչ են արել նրանց անմիջապես ապաստան գտնել անվտանգ վայրերում։

Նշենք, որ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններում կոնկրետ համաձայնության բացակայության պատճառով ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ավիահարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Ի պատասխան, նույն օրվանից սկսած, Իրանը սկսել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հզոր պայթյուններ, քաոս․ Իրանում սոսկալի վիճակ է

Հզոր պայթյուններ, քաոս․ Իրանում սոսկալի վիճակ է Fri, 20 Mar 2026 11:30:02 +0400 Անցած գիշերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով