Իրանը խփում է․ Դուբայում կրկին պայթյուններ են
Tue, 17 Mar 2026 13:30:04 +0400

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին պայթյուններ են լսվել Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների, Իրանից արձակված բալիստիկ հրթիռները քաղաքի տարբեր մասերում առաջացրել են առնվազն երեք պայթյուն։
Հրթիռային հարձակումից առաջ տեղական իշխանությունները բջջային հեռախոսներով զգուշացումներ են ուղարկել բնակիչներին բալիստիկ հարվածի հնարավոր սպառնալիքի մասին և կոչ են արել նրանց անմիջապես ապաստան գտնել անվտանգ վայրերում։
Նշենք, որ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններում կոնկրետ համաձայնության բացակայության պատճառով ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ավիահարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Ի պատասխան, նույն օրվանից սկսած, Իրանը սկսել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր