Որքան է բաց թողնելու Մխիթարյանը
Tue, 17 Mar 2026 14:15:23 +0400
Գրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։
Ֆուտբոլիստը բուժզննում պիտի անցներ, որպեսզի պարզ դառնար վնասվածքի լրջությունը: Նա արդեն բուժզննում է անցել, որի արդյունքում հաստատվել է առողջական խնդիրը։ Վնասվածքը նա ստացել է «Ինտեր»-«Ատալանտա» հանդիպման ընթացքում։
Մասնագետների գնահատմամբ՝ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի Իտալիայի առաջնության՝ «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի խաղը «Ֆիորենտինայի» դեմ։