Ի՞նչ է փոխվելու ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի հետ կապված

Ի՞նչ է փոխվելու ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի հետ կապված

Tue, 17 Mar 2026 14:52:06 +0400


Հայաստանում ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն ԱՊՊԱ համակարգի նոր փոփոխությունները, որոնց արդյունքում կավելանան փոխհատուցման սահմանաչափերը։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

Նրա ներկայացմամբ՝ փոփոխությունները բխում են ԱՊՊԱ համակարգի զարգացման ռազմավարությունից, որի հիմնական նպատակներից է ապահովագրական ծառայությունները դարձնել առավել շահավետ և հարմար քաղաքացիների համար։ Նոր կարգավորումներով գույքային վնասների փոխհատուցման առավելագույն չափը մեկ անձի համար 1.8 միլիոն դրամից կբարձրանա մինչև 2.5 միլիոն դրամ։ Իսկ առողջությանը կամ կյանքին պատճառված վնասների դեպքում սահմանաչափը 3.3 միլիոն դրամից կհասնի 3.5 միլիոն դրամի։

Եղիազարյանի խոսքով՝ ավտովթարների արդյունքում առաջացող ծախսերը հաճախ գերազանցել են նախկին սահմանված չափերը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են եղել իրենց միջոցներից լրացուցիչ վճարումներ կատարել։ Նոր փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել այդ բեռը՝ ապահովելով ավելի լայն ծածկույթ։ Նրա խոսքով՝ ներկայումս վնասների մոտ 94 տոկոսն է ամբողջությամբ փոխհատուցվում, իսկ մնացած դեպքերում սահմանաչափերի պատճառով քաղաքացիները ստիպված են լինում տարբերությունը վճարել սեփական գրպանից։ Օրինակ, եթե վնասը կազմել է 2.5 միլիոն դրամ, իսկ նախկին սահմանաչափը եղել է 1.8 միլիոն, ապա շուրջ 700 հազար դրամը քաղաքացին պետք է վճարեր ինքնուրույն։

Նա ընդգծել է, որ սահմանաչափերի բարձրացումը կօգնի առավելագույնս մոտենալ վնասների ամբողջական փոխհատուցմանը, թեև 100 տոկոս ապահովում հնարավոր չէ։

Բացի այդ, վերանայվել են նաև մեկ պատահարի շրջանակում բոլոր տուժածներին հատկացվող ընդհանուր գումարների առավելագույն չափերը։ Գույքային վնասների դեպքում ընդհանուր սահմանաչափը 18 միլիոն դրամից կդառնա 25 միլիոն դրամ, իսկ առողջությանը հասցված վնասների համար նախատեսված գումարը 33 միլիոնից կբարձրանա մինչև 35 միլիոն դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել․ պատերազմը շարունակվում է

Իրանում կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել․ պատերազմը շարունակվում է Mon, 23 Mar 2026 15:00:50 +0400…

19 րոպե ago

Խորհրդարանի նախագահի՞ն էլ սպանեցին․ մտահոգիչ լուրեր՝ Իրանից

Խորհրդարանի նախագահի՞ն էլ սպանեցին․ մտահոգիչ լուրեր՝ Իրանից Mon, 23 Mar 2026 14:45:33 +0400 «Ալ Ջազիրա»-ն…

34 րոպե ago

Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից

Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից Mon, 23 Mar 2026 14:39:14 +0400 Latest…

41 րոպե ago

Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը

Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը Mon, 23 Mar 2026 14:36:12 +0400 Latest…

44 րոպե ago

ԱՄՆ Պետդեպը հատուկ զգուշացրել է իր քաղաքացիներին

ԱՄՆ Պետդեպը հատուկ զգուշացրել է իր քաղաքացիներին Mon, 23 Mar 2026 14:30:38 +0400 ԱՄՆ Պետքարտուղարությունը…

49 րոպե ago

Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարի առաջատարն է

Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարի առաջատարն է Mon, 23 Mar 2026 14:15:51 +0400 Հայ գրոսմայստեր Հայկ…

1 ժամ ago