Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին

Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին

Tue, 17 Mar 2026 14:45:47 +0400


2018-ին էլ Նիկոլ Փաշինյան-ը երեխաներին ներքաշեց քաղաքական գործընթացների մեջ։ Այդ ժամանակ գրեթե ոչ ոք չէր խոսում «երեխայի իրավունքների» մասին։ Հանգիստ դիտում էին, թե ինչպես են դպրոցահասակ երեխաները փակում ճանապարհներ, ինչպես է քաղաքական գործընթացը տեղափոխվում դպրոցականների ուսերին, և ինչպես է քաղաքական պայքարը կառուցվում ոչ թե գաղափարների, այլ հուզական ճնշման վրա։

Նախկին իշխանությունը, ի դեպ, այդ ժամանակ բարձրաձայնում էր մի պարզ, բայց էական հարց՝ «ինչպե՞ս պայքարեմ դպրոցական երեխաների դեմ»։ Սա ոչ թե արդարացում էր, այլ փաստ՝ երեխաներին քաղաքական առաջնագիծ բերելը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ պետությունն ու քաղաքական դաշտը դառնում են անպաշտպան և բարոյապես փակուղային։

Փաշինյանը իր ճանապարհը բացեց հենց այդ մեթոդով՝ օգտագործելով դպրոցահասակ երեխաներին և այլ խոցելի խմբերին՝ հանրային համակրանք և ճնշում ձևավորելու համար։

Այսօր՝ նույն պատկերն է։ Նույն մեթոդաբանությունը, նույն գործելաոճը։ Փաշինյանը կրկին «վերադարձել է» 2018-ի գործիքակազմին՝ երեխաներին ներգրավելով քաղաքական գործընթացների մեջ։

Բայց այսօր արդեն հնչում են այլ ձայներ՝ «բա ո՞նց կլինի…», «բա ՄԱԿ-ի կոնվենցիան…»

Հարց է առաջանում՝ իսկ 2018-ին ՄԱԿ-ի կոնվենցիա չկա՞ր։ Երեխաների իրավունքները այն ժամանակ պակաս կարևոր էին, թե՞ պարզապես քաղաքական նպատակահարմարությունը գերակշռում էր սկզբունքներին։ Եթե հետևողական լինենք, պետք է ընդունենք ճշմարտությունը․ երեխաների իրավունքների հարցը Հայաստանում հաճախ բարձրաձայնվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես գործիք՝ ըստ քաղաքական պահի։

Փաշինյանը, երեխաների իրավունքների հաշվին իշխանության գալուց հետո, այսօր էլ նույն սահմաններն է խախտում՝ արդեն որպես գործող իշխանություն։
Մեջբերենք Սյունիքում դպրոցահասակ երեխաների հետ նրա զրույցը՝
-Երկու ամսից ընտրություններ լինելո՞ւ է։
-Հա։ Ո՞ւմ օգտին ես քվեարկելու։
-Ձեր։
-Գնալո՞ւ ես ընտրությունների։
-Այո։
-Ապրես։
-29 %-ը Ձեզ են ընտրելու։
-Հը՞։ 29 %-ը քիչ ա։
-Մեկին էլ՝ 46։
-Քիչ ա, քիչ ա 29 %-ը։

Այս երկխոսությունը պարզապես «թեթև զրույց» չէ։ Սա քաղաքական հաղորդակցություն է անչափահասի հետ, որտեղ երեխան ներքաշվում է ընտրական գործընթացի տրամաբանության մեջ՝ առանց դրա իրավական կամ քաղաքացիական հիմք ունենալու։
Ժողովրդավար երկրներում դպրոցը ապաքաղաքական տարածք է, իսկ երեխաները՝ պաշտպանված սուբյեկտ։ Քաղաքական գործիչը իրավունք չունի նրանցից «քվեարկության խոստում» կորզել՝ կատակի ձև տալով իր հարցին։

Այն, ինչ մենք տեսնում ենք, կարելի է անվանել իր անունով՝ երեխաների նկատմամբ քաղաքական շահարկում։
Եվ վերջում ամենակարևոր հարցը․ ինչու՞ նրանք, ովքեր այսօր բարձրաձայնում են այս խնդիրը, լռում էին 2018-ին։
Եթե սա սկզբունքային հարց է, ապա այն պետք է սկզբունքային լիներ միշտ։
Եթե ոչ՝ ապա գործ ունենք ոչ թե արժեքների, այլ իրավիճակային քաղաքականության հետ։
Իսկ երբ «արժեքները» դառնում են իրավիճակային, ապա երեխաներն են առաջինը դառնում քաղաքական խաղերի գործիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ստում է, ինչպես մի միշտ

Փաշինյանը ստում է, ինչպես մի միշտ Sat, 18 Apr 2026 23:40:49 +0400 ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է,…

6 ժամ ago

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը Sat, 18 Apr 2026 23:13:24 +0400 Ապրիլի 14֊ին հսկող…

7 ժամ ago

«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը Sat, 18 Apr 2026 23:10:23 +0400…

7 ժամ ago

Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր

Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր Sat, 18 Apr 2026 23:00:55 +0400 Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը ապրիլի 18-ին,…

7 ժամ ago

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն Sat, 18 Apr 2026 22:45:35 +0400 ՆԳՆ…

7 ժամ ago

Հորմուզի նեղուցով առաջին անգամ տուրիստական նավ է անցել

Հորմուզի նեղուցով առաջին անգամ տուրիստական նավ է անցել Sat, 18 Apr 2026 22:30:39 +0400 Celestyal…

7 ժամ ago