«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք

Thu, 19 Nov 2026 09:15:27 +0400


Մենք գրել էինք, որ նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու, նրանց բարձրացրած հարցերի լուծումը գտնելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել անհետ կորածների հարազատներ, այդ խնդիրներով զբաղվող կառույցների ղեկավարներ, եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հերթական միջազգային կոնֆերանսով ամրացնել իրենց դիրքերը, իրենց համար լրացուցիչ փիառ ապահովել: Մենք տեղեկացել էինք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից:

Անհետ կորածների ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել: Համաժողովը տեղի է ունենալու այսօր, «Մարիոթ»-ում, տեւելու է երկու օր: Բացմանը մասնակցելու եւ ելույթ է ունենալու նաեւ Նիկոլ Փաշինյանը: 2020 թվականին անհայտ կորած զինվորներից մեկի ծնողը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն այս համաժողովից, ասաց. «Իմ որդին ողջ է, դրանում խոսք չկա: Ո՞նց կարելի է կասկածել»: Այսինքն, պահանջն է` գտնեն եւ տուն վերադարձնեն 2020-ին անհետ կորած զինվորներին: Ելույթ ունենալո՞ւ եք համաժողովում։ «Ելույթ երեւի չեմ ունենալու, սպասելիքներն էլ պարզ կլինեն տեղում: Միջազգային կոնֆերանս է, տարբեր երկրներից գալու են, լավ է, որ տարբեր երկրներից գալիս են` անհետ կորածների ընտանիքներից: Կփոխանակվենք մեր փորձով: Տեսնենք, թե ինչ կլինի»: Իսկ ինչո՞ւ են ընդամենը հինգ ծնողի հրավիրել։ «Հաջորդ օրն ավելի շատ են լինելու: Ամսի 19-ին՝ հինգ ծնող, հետո` ավելի շատ: Անկեղծ, չգիտեմ, թե երկրորդ օրը քանի ծնող է մասնակցելու, սակայն գիտեմ, որ շատ են լինելու»: Առաջին օրվա սահմանափակումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Փաշինյանի մասնակցությամբ: Անհետ կորածի ծնողը հավելեց նաեւ, որ չի ցանկանում այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ: Չնայած մենք քաղաքական թեմա իր հետ չէինք էլ քննարկում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին Thu, 19 Nov 2026 09:38:33 +0400 Latest news…

5 րոպե ago

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում Thu, 19 Nov 2026 09:36:56…

7 րոպե ago

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Thu, 19 Nov 2026 09:30:14…

13 րոպե ago

#Ուղիղ․ «Անհետ կորած անձանց ճակատագիրը» խորագրով համաժողով. Ներկա է Նիկոլ Փաշինյանը

#Ուղիղ․ «Անհետ կորած անձանց ճակատագիրը» խորագրով համաժողով. Ներկա է Նիկոլ Փաշինյանը Thu, 19 Nov 2026…

30 րոպե ago

Մասնագետի կարիք կա

Մասնագետի կարիք կա Thu, 19 Nov 2026 09:00:01 +0400 Լուրջ հոգեբաններ, հանրային հոգեբանության եւ սոցիոլոգիայի…

44 րոպե ago

«Հրապարակ». Միշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ

«Հրապարակ». Միշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ Thu, 19 Nov 2026 08:45:07 +0400…

59 րոպե ago