«Հրապարակ». Միշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ

«Հրապարակ». Միշտ կառուցողական եմ տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ

Thu, 19 Nov 2026 08:45:07 +0400


ՀՀ իշխանությունները, ինչպես տեղեկացրել ենք, դեռեւս ամռանը որոշում էին կայացրել հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին, որը 2024 թ. օգոստոսին էր նշանակվել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ: Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ՝ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Իր հետկանչի պատճառների եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին մի քանի հարց ուղղեցինք Գուրգեն Արսենյանին։

– Պարոն Արսենյան, արդեն վերադարձե՞լ եք Հայաստան, թե՞ դեռ Մոսկվայում ՀՀ դեսպանի պարտականություններն եք կատարում։

– Ես Մոսկվայում եմ, երբ կլինի նախագահի հրամանագիրը, կվերադառնամ։

– Իսկ ե՞րբ կլինի, գուցե չլինի՞, որովհետեւ տեղեկություններ կան, որ ռուսական կողմի սրտով չէ Ձեր փոխանորդը։

– Չգիտեմ՝ երբ կլինի, մնացած հարցերն էլ արտգործնախարարությանը տվեք, ես կասեմ միայն, որ Դուք խոր մոլորության մեջ եք փոխարինողի մասով։

– Իսկ ինչո՞ւ եք դեռ Մոսկվայում, ամառվանից խոսվում էր Ձեր հետկանչի մասին։

– Մինչեւ Նոր տարի կլինեմ Հայաստանում։

– Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ պատրաստվում է Մոսկվա այցելել, թեեւ շատ վաղուց էին անոնսել Մոսկվա այցելելու մասին, բայց, չգիտես ինչու, ձգձգվեց: Արդեն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ում էլ են մտադիր սառեցել Հայաստանի անդամակցությունը, կրկնել ՀԱՊԿ-ի մասով որոշումը։ Դուք տեղյա՞կ եք այս մասին, ի՞նչ կարող եք ասել առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների մասին։

– Այդ հարցն էլ պետք է կառավարությանը տաք։

– Ի՞նչ տրամադրություններ կան ռուսական պաշտոնական շրջանակներում։

– Երեք այցն էլ պլանավորված այց է` աշխատանքային, որոնք գտնվում են օրացույցում, իսկ բովանդակային մասը՝ քննարկումներից հետո։

– Բայց Դուք անձամբ ի՞նչ եք կանխատեսում, եւ ամենակարեւորը՝ ԵԱՏՄ-ն տնտեսական հարթակ է, սառեցումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Կամ՝ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելն ի՞նչ հետեւանք կունենա։

– Դուք պետք է հիշեք, որ ես գտնվում եմ դիվանագիտական ծառայության մեջ, որի գործունեությունը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով։ Ելնելով այդ օրենքի պահանջներից՝ ես ԶԼՄ-ներին մեկնաբանություններ տալու իրավունք չունեմ, սահմանափակ են իմ հնարավորությունները։

– Բայց Դուք շուտով կվերադառնաք: Ի դեպ, Ձեր ցանկությա՞մբ եք վերադառնում, թե՞ իշխանություններն են նման որոշում կայացրել, եթե` այո, ապա ո՞ր հարցերում չեք արդարացրել նրանց սպասելիքները։

– Այո, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց:

– Կարող էին երկարացնել ժամկետը։

– Դե, գիտեք ինչ, եկեք՝ այդ հարցն ինձ մի տվեք։

– Պատճառը գուցե այն է, որ չե՞ք կիսում նրանց կուրսը, ավելի կառուցողական եք տրամադրված Ռուսաստանի հանդեպ, եւ դա է նրանց նյարդայնացնում։

– Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն։

– Իսկ քաղաքական իշխանության՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք։

– Դա չենք կարող քննարկել, արգելված է, մենք իրականացնում ենք կառավարության կողմից մշակված քաղաքականությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով

«Հրապարակ». Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով Thu, 19 Nov 2026…

11 րոպե ago

Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ

Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ Thu, 19 Nov 2026 09:42:48 +0400 ԱԺ նիստի կարմիր…

13 րոպե ago

#Ուղիղ․ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին Thu, 19 Nov 2026 09:38:33 +0400 Latest news…

18 րոպե ago

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում Thu, 19 Nov 2026 09:36:56…

19 րոպե ago

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Thu, 19 Nov 2026 09:30:14…

26 րոպե ago

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք Thu, 19 Nov 2026 09:15:27 +0400 Մենք գրել…

41 րոպե ago