«Հրապարակ»․ Երազ է տեսել ու սպանել մարդուն

«Հրապարակ»․ Երազ է տեսել ու սպանել մարդուն

Thu, 19 Nov 2026 08:15:38 +0400


Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին։

Կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց եւ նոյեմբերի 8-ին մահացել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել էին դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդին, ու ձերբակալել։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել, նախկինում չեն հանդիպել։ Դանակահարող երիտասարդը հաշվառված է եղել հոգեբուժական հաստատությունում։ Սպանվածն Էրիկ Կակոյանն էր՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Նա նոր էր նշանվել։ Ինչ վերաբերում է դանակահարողին, ապա նա ցուցմունքում միջադեպն այսպես է ներկայացրել․ երազում մի տղամարդու է տեսել, որն իր մոր հետ է կապված, երբ Բաղրամյան փողոցում պատահական տեսել է Կակոյանին, նմանեցրել է իր երազի տղային ու դանակահարել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մասնագետի կարիք կա

Մասնագետի կարիք կա Thu, 19 Nov 2026 09:00:01 +0400 Լուրջ հոգեբաններ, հանրային հոգեբանության եւ սոցիոլոգիայի…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Մոսկվան արմատական է տրամադրված

«Հրապարակ»․ Մոսկվան արմատական է տրամադրված Thu, 19 Nov 2026 08:10:39 +0400 Մոսկվայում առավել քան արմատական…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Thu, 19 Nov 2026 08:05:52 +0400 Երկու օր առաջ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Thu, 19 Nov 2026 08:00:39 +0400 Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը…

1 ժամ ago

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել…

9 ժամ ago

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան Thu, 19 Nov…

9 ժամ ago