«Հրապարակ»․ Մոսկվան արմատական է տրամադրված

«Հրապարակ»․ Մոսկվան արմատական է տրամադրված

Thu, 19 Nov 2026 08:10:39 +0400


Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։ Չնայած նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել հարաբերությունների բարեկամական մթնոլորտը, սակայն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ի դեպքում էլ Հայաստանին ՀԱՊԿ-ի ճակատագիրն է սպասվում․ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 22-ին էլ կսառեցվի ԵԱՏՄ-ում անդամությունը։ Հիշեցնենք, որ 3 անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ կոչ էին արել Հայաստանին՝ հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով։ Փաշինյանը պատասխանեց, որ տվյալ պահին հանրաքվեի համար հիմքեր չկան։ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության սառեցումը, ըստ լուրերի, այս հայտարարության հետեւանքն է լինելու։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Երազ է տեսել ու սպանել մարդուն

«Հրապարակ»․ Երազ է տեսել ու սպանել մարդուն Thu, 19 Nov 2026 08:15:38 +0400 Մեր տեղեկություններով՝…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Thu, 19 Nov 2026 08:05:52 +0400 Երկու օր առաջ…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Thu, 19 Nov 2026 08:00:39 +0400 Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը…

36 րոպե ago

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել…

8 ժամ ago

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան Thu, 19 Nov…

9 ժամ ago

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ Wed, 18 Nov 2026 23:55:08 +0400 Բենզինի գինը ամերիկյան ավտոլցակայաններում…

9 ժամ ago