Երևանում Իրանի դեսպանատունը հայտնել է դեղորայքի և բժշկական պարագաների անհրաժեշտության մասին
Tue, 17 Mar 2026 14:42:10 +0400
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմսթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Կարմիր Մահիկ ընկերության հայտարարության համաձայն ՝ վիրավորների թվի աճի և բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածության հանգամանքը հաշվի առնելով՝ հրատապության կարգով անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ և բժշկական պարագաներ։
«Հետևաբար, բոլոր հայրենակիցներին և անհատներին, հայկական կազմակերպություններին և մատակարարներին հրավիրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում առաքման նպատակով նախաձեռնել նշված պարագաների տրամադրումը։
Կանխիկ դրամական օգնությունների համար Մելլաթ բանկի Երաևնի մասնաճյուղում բացվել է հետևյալ հաշվեհամարը՝
2080000000330400»,-ասված է հայտարարության մեջ։