Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են

Պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են

Tue, 17 Mar 2026 17:45:40 +0400


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

Լինի Մոսկվայում,թե՝ Բրյուսսելում ,ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են։
ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։

Ծավալուն ելույթով հանդես եմ եկել ,որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի,ՀՀ անվտանգային սպառնալիքների,Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի,արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։

Խոսել եմ բաց առկա խնդիրներից։
Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։
Մատնանշել նաեւ ռուսական կողմի թերացումների մասին։
Բայց արի ու տես,որոշ քպ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։
Ուրեմն ուշադիր լսեք,ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։

Հայ- ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։
Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։
Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տալ։
Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։
Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։
Ու վերջում.իմ ելույթը վատ են տարել ՌԴ- ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ քպ-ականներ։
Իսկ ես գտնում եմ ,որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից,որից դուք շատ հեռու եք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ակնհայտ հակասահմանադրական ծրագիր ներկայացրած ՔՊ-ի գրանցումը պետք է մերժվի

«Հրապարակ»․ Ակնհայտ հակասահմանադրական ծրագիր ներկայացրած ՔՊ-ի գրանցումը պետք է մերժվի Wed, 08 Apr 2026 10:45:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով