Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել
Tue, 17 Mar 2026 20:00:17 +0400

Գազի դեֆիցիտը, որն առաջացել է Մերձավոր Արեւելյան իրավիճակի ներկա էսկալացիայի պատճառով, խնդիրներ է ստեղծել Հարավային Ասիայում դպրոցների եւ դիակիզարանների բնականոն աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Իրանի դեմ իրականացվող ամերիկա-իսրայելական հարձակումը խաթարել է դեպի այդ ռեգիոն գազի մատակարարումների անխափան ընթացքը։ Նշենք, որ Հարավային Ասիայի երկրները մեծապես կախված են Պարսից ծոցի ավազանի էներգակիրների մատակարարումներից։ Հնդկաստանում օրինակ՝ խնդրով պայմանավորված՝ դիակիզարաններն անցել են էլեկտրական վառարաններով աշխատելուն, ռեստորանները կրճատում են աշխատաժամերը, հրաժարվում այնպիսի կերակրատեսակներից, որոնք պահանջում են պատրաստման երկար ընթացք։ Պակիստանում քառօրյա աշխատանքյին շաբաթ է սահմանվել պետական ծառայողների համար, փակվել են դպրոցները, Բանգլադեշում դադարեցվել են համալսարանական դասերը, սահմանափակվել են գազի սպառման թույլատրելի ծավալները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր