Զատկից առաջ ձուն թանկացավ

Զատկից առաջ ձուն թանկացավ

Tue, 17 Mar 2026 20:45:00 +0400


Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների աճ` ձուն կրկին թանկացել է: Քաղաքացիները դժգոհում են, որ չբարձրացող աշխատավարձերին զուգահեռ թանկացումներն իրենց կյանքը շատ են բարդացնում. «105 հազար ստանում եմ, կոմունալ վճարները անում` էլ ի՞նչ է մնում տակը: Դրան գումարած էս թանկությունները, չգիտեմ ինչից ա կախված՝ մի քանի օր առաջ ձուն գնել եմ 80 դրամով, այսօր արդեն՝ 90- 95 դրամ է խանութներում: խանութներ կան, որ արդեն 100 դրամ են ձուն վաճառում։ Մեր հայերի մոտ սովորություն է դարձել, հենց մի տոն է լինում, դրան համապատասխան արտադրանքը թանկացնում են, չկա շուկան վերահսկող մեխանիզ»:

Թե ինչու է ձուն թանկացել հարց ուղղեցինք Հայաստանի ձու արտադրող ընկերություններին: «Աշտարակ ձու» ընկերությունից մեզ ասացին, որ որ ձվի քանակը քչացել է, այդ իսկ պատճառով՝ թանկացել է:

«5 տարիների ընթացքում շուկայի ուսումնասիրությունները, եթե նայեք, սա ստանդարտ երևույթ է, որ ամեն տարի կրկնվում է: Ձվի շուկան, որպես ամենալայն սպառում ունեցողներից մեկը, ունի սպառման ակտիվ ու պասիվ ժամանակահատվածներ: Գարնան կեսից մինչև աշնան կեսը՝ ձվի արժեքը նվազում է, քանի որ պահաջարկը քիչ է, իսկ աշնան կեսից մինչև գարնան կեսը՝ ձվի պահաջարկը բարձրանում է, դրա հետևանքով բարձրանում է նաև գինը: Շուկայում բոլոր արտադրողները չունեն հավկիթի ֆիքսված արժեքներ: Խանութներում 5-ից 10% շեղում կա տարբեր արտադրողների տրված առաջարկությունների մեջ: Կա ևս մեկ հանգամանք, քանի որ հավերի կերը գալիս է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում կերը թանկացել է, բացի դրանից, նաև ռուբլու կուրսն է բարձրացել, այդ ամեն ինչը նպաստել է, որ հավկիթների գինը բարձրանա: Բայց հավաստիացնում ենք, որ Զատիկին այլ գնային փոփոխություններ չեն լինելու»,- մեզ հետ զրուցում ասաց «Արաքս թռչնաֆաբրիկա» մարկենտինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար

Օրական մինչեւ քանի բաժակ թեյն է օգտակար Mon, 23 Mar 2026 23:00:12 +0400 Թեյը օգտակար…

15 րոպե ago

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Mon, 23 Mar…

30 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում

Հորմուզի նեղուցի հարցով քայլեր են նախապատրաստում Mon, 23 Mar 2026 22:30:37 +0400 Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ…

44 րոպե ago

Փաշինյանի արկածները մետրոյում այսօր նոր վտանգավոր դրսևորումներ ստացան․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի արկածները մետրոյում այսօր նոր վտանգավոր դրսևորումներ ստացան․ Տիգրան Աբրահամյան Mon, 23 Mar 2026 22:25:24…

50 րոպե ago

Ինչ իրավիճակ է կրիպտոշուկայում

Ինչ իրավիճակ է կրիպտոշուկայում Mon, 23 Mar 2026 22:15:23 +0400 Կրիպտոարժույթների շուկայում շարունակվում է շտկման…

60 րոպե ago

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար. քաղաքագետ

Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար. քաղաքագետ Mon, 23 Mar 2026 22:07:29 +0400 Քաղաքագետ…

1 ժամ ago