«Սեւ ծովի ալիքները»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Սեւ ծովի ալիքները»․ ֆիլմ, որն արժե դիտել

Tue, 17 Mar 2026 22:00:33 +0400


«Սեւ ծովի ալիքները» խորհրդային կինոնկարը նկարահանվել է 1975-76 թթ․, այն խորհրդային մանկական եւ պատմաարկածային գրականության ամենից կարեւոր գործերից մեկի էկրանավորումն է։ Կինոնկարի ռեժիսորներն են Արթուր Վոյտեցկին, Օլեգ Գոյդոյը, Վյաչեսավ Քրիշտոֆովիչը։ Նկարահանվել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում՝ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականին։

Բազմասերիանոց ֆիլմի հիմքում Վալենտին Կատաեւի «Սեւ ծովի ալիքները» քառահատոր վեպի առաջին երեք հատորներն են ընկած։ Սա մանկապատանեկան եւ հեղափոխական ժամանակները ներկայացնող հետաքրքիր վիպաշար է, որտեղ դեպքերը կատարվում են 20-րդ դարի սկզբին՝ Օդեսայում, իսկ իրականությունը ներկայացվում է դեռահասների ընկալման պրիզմայով։ Ինչպես սովորաբար հատուկ է խորհրդային կինոյին, այստեղ եւս միախառնված է մի քանի ժանրային տարր՝ պատմական քրոնիկա, արկածային կինո, դաստիարակչական դրամա։ Եվ այս միախառնմամբ՝ փորձ է արվում ներկայացնել երիտասարդ հերոսների անհատականության ձեւավորման պրոցեսը՝ պատմական շրջադարձային ժամանակահատվածում։ Բացի պատմական կոնտեքստում անձի ձեւավորման նկարագրից, կինոնկարում նաեւ այլ թեմաներ են արծարծվում՝ ընկերություն եւ սոցիալական հավասարություն, պատմական հիշողություն, պատանեկան արկածասիրություն։

Այն հիանալի ընտանեկան կինոնկար է, որն արժանի է դիտման։ Իսկ պատմական ժամանակի եւ միջավայրի վերակերտմանը հատկացված մեծ ուշադրությունն օգնում է, որպեսզի ընդհանուր պատմական կոնտեքստում ավելի լավ ընկալվի կինոնկարը՝ անկախ գաղափարական ուղղվածությունից։ Ֆիլմում հանդես է եկել հայտնի դերասանների մի բույլ՝ Օլեգ Տաբակովը, Ադա Ռոգովցեւան, Ալեքսեյ Պետրենկոն, Բոգդան Ստուպկան եւ այլք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դպրոցականները «հաղթեցին» կառավարությանը․ ի՞նչ է ասել ֆրանսիացի նախարարը

Դպրոցականները «հաղթեցին» կառավարությանը․ ի՞նչ է ասել ֆրանսիացի նախարարը Fri, 09 Oct 2026 16:30:05 +0400 Ֆրանսիայում…

14 րոպե ago

Նկատի ունեի, որ բոլոր դեպքերում գալու ենք իշխանության

Նկատի ունեի, որ բոլոր դեպքերում գալու ենք իշխանության Fri, 09 Oct 2026 16:27:18 +0400 Սամվել…

17 րոպե ago

Վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը․ 11 ՀԿ-ների հայտարարությունը

Վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը․ 11 ՀԿ-ների հայտարարությունը Fri, 09 Oct 2026 16:19:39 +0400 Քաղհասարակության 11…

24 րոպե ago

Փաշինյանն Ալիևի կամակատարն է, ՔՊ-ն էլ՝ Փաշինյանի. Սամվել Կարապետյան

Փաշինյանն Ալիևի կամակատարն է, ՔՊ-ն էլ՝ Փաշինյանի. Սամվել Կարապետյան Fri, 09 Oct 2026 16:18:29 +0400…

26 րոպե ago

Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել Շաքիի դեպքի հերոս կնոջ ընտանիքին

Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել Շաքիի դեպքի հերոս կնոջ ընտանիքին Fri, 09 Oct 2026 16:15:35…

29 րոպե ago

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել Fri, 09 Oct 2026…

29 րոպե ago