Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվել՝ սահմանելով մուտքի նոր կանոններ առանց վիզայի երկրների քաղաքացիների համար:
Համապատասխանաբար, հունիսի 30-ից սկսած, Ռուսաստան մուտք գործել ցանկացող առանց վիզայի երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն 72 ժամ առաջ տեղեկացնել իշխանություններին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ գրանցման համար կստեղծվի RuID միասնական պորտալի բջջային հավելված:
«Դա պետք է արվի Ռուսաստան նախատեսված մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան չորս ժամ առաջ», – ասաց նա:
Հավելվածի միջոցով դիմում ներկայացնելուց հետո և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց առաջ, համապատասխան ռուսական մարմինները կստուգեն քաղաքացու տեղեկությունները: Եթե քաղաքացուն թույլատրվի մուտք գործել, նա կստանա համապատասխան կոդ, որը պետք է ներկայացնի սահմանապահին: Առանց այս կոդի օտարերկրացին չի թույլատրվի մուտք գործել Ռուսաստան:
Միևնույն ժամանակ առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ից դադարեցնել միգրացիոն քարտերի լրացումը։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միգրացիոն քարտերում առկա տվյալների փոխանակումն արդեն իրականացվում է էլեկտրոնային եղանակով պետական մարմինների միջև։
Նախատեսվում է նաև ստեղծել նոր պետական տեղեկատվական ռեսուրս՝ «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ»։
Source: USAArmenia
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից Tue, 27 Oct 2026 22:30:44 +0400 Նորվեգիայի պաշտոնյաներն…
Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել Tue, 27 Oct 2026…
Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական Tue, 27 Oct 2026…
Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400 Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ…
Հայկական արմատներով հունգարացի գեներալը Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400 Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը…
Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը,…