Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղաքական ուժերն արդեն ֆուլ-թայմ քարոզարշավի մեջ են: Մեկը մարզեր է այցելում թիմով` տատիկ-պապիկներին հիշեցնում, որ 10 հազար դրամով երջանկացրել է նրանց, մյուսները համագումարներ ու շնորհանդեսներ են անում, հայտարարում ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:

Տպավորիչ շնորհանդեսներ արեցին Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը: Պարզ է, որ այդ շնորհանդեսների թողած տպավորությունն էլ է կարևոր, քանի որ նաև դա է մարդկանց գրավելու կամ վանելու: Մեծ դահլիճներ, օվացիաներ, ելույթներ, վարչապետի թեկնածուի հայտարարում…ամբողջը ժանրի կանոնների համաձայն:

Բայց ոչինչ անթերի չէ բնության մեջ ու կյանքում, այդ թվում այս նախաքարոզչական ակցիաները: Ինձ, օրինակ, տխրեցնում է ֆանտազիայի, կրեատիվության պակասը` ոչ մի օրիգինալ քայլ կամ խոսք: Ամեն ինչ կանխատեսելի է ու ծանոթ: Անգամ ելույթները կարելի է առանց լսելու նախապես պատմել, թե ով ինչի մասին ու ինչպես է խոսելու: Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում շատ ուշագրավ քարոզչական հնարքներ ու տեխնոլոգիաներ են օգտագործում:
Ամենակարևորը` կարողանում են հանրային նոր շերտեր ընդգրկել, դիտարժան քարոզչություն անել, ընտրությունների հետ հույսեր չկապող խավերին ակտիվացնել: Հուսանք շարունակությունն ավելի ստեղծագործական կլինի, քան մեկնարկը:
Այսօր «Հայաստան» դաշինքի շնորհանդեսն, իհարկե, տպավորիչ էր դահլիճի էներգետիկայի և բազմամարդության առումով: Բայց լավ չի, որ դաշինքի առաջնորդն այդպես էլ հայկական առոգանությամբ ու սահուն չի կարողանում ընթերցել հայերեն տեքստերը: Եվ շատ տհաճ էին ամեն նախադասությունից հետո հնչող ծափերը: Ախր ՍՄԿԿ համագումարները դեռ հիշողներ կան ու այդ տեսարանը դեժավյու էր առաջացնում: Անձի պաշտամունք հիշեցնող յուրաքանչյուր նյուանս գոնե ինձ մոտ միայն մերժում ու տագնապ է առաջացնում:
Հ.Գ. Ամեն դեպքում, դատելով ՔՊ -ի ֆեյսբուքյան ու ֆեյքային արձագանքներից իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ: Նաև դա է պատճառը, որ քրեաիրավական մեթոդները թափով խոդ են տվել: Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության…Կգնամ, կգամ` կպատմեմ»:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան

«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Tue, 22 Sep 2026…

7 ժամ ago

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Tue, 22 Sep 2026 23:30:48 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

8 ժամ ago

Արեգնազ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ օրվա հերոսներ

Արեգնազ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ օրվա հերոսներ Tue, 22 Sep 2026 23:15:13 +0400 Օրվա օրակարգը…

8 ժամ ago

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի Tue, 22 Sep 2026 23:00:50 +0400 Չինաստանում դատարանը դատապարտել…

8 ժամ ago

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում Tue, 22 Sep 2026 22:45:29 +0400…

8 ժամ ago

Ինչի համար են գնացել Նյու-Յորք․ Արաղչին մանրամասնել է օրակարգը

Ինչի համար են գնացել Նյու-Յորք․ Արաղչին մանրամասնել է օրակարգը Tue, 22 Sep 2026 22:30:52 +0400…

9 ժամ ago