«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղաքական ուժերն արդեն ֆուլ-թայմ քարոզարշավի մեջ են: Մեկը մարզեր է այցելում թիմով` տատիկ-պապիկներին հիշեցնում, որ 10 հազար դրամով երջանկացրել է նրանց, մյուսները համագումարներ ու շնորհանդեսներ են անում, հայտարարում ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:
Տպավորիչ շնորհանդեսներ արեցին Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը: Պարզ է, որ այդ շնորհանդեսների թողած տպավորությունն էլ է կարևոր, քանի որ նաև դա է մարդկանց գրավելու կամ վանելու: Մեծ դահլիճներ, օվացիաներ, ելույթներ, վարչապետի թեկնածուի հայտարարում…ամբողջը ժանրի կանոնների համաձայն:
Բայց ոչինչ անթերի չէ բնության մեջ ու կյանքում, այդ թվում այս նախաքարոզչական ակցիաները: Ինձ, օրինակ, տխրեցնում է ֆանտազիայի, կրեատիվության պակասը` ոչ մի օրիգինալ քայլ կամ խոսք: Ամեն ինչ կանխատեսելի է ու ծանոթ: Անգամ ելույթները կարելի է առանց լսելու նախապես պատմել, թե ով ինչի մասին ու ինչպես է խոսելու: Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում շատ ուշագրավ քարոզչական հնարքներ ու տեխնոլոգիաներ են օգտագործում:
Ամենակարևորը` կարողանում են հանրային նոր շերտեր ընդգրկել, դիտարժան քարոզչություն անել, ընտրությունների հետ հույսեր չկապող խավերին ակտիվացնել: Հուսանք շարունակությունն ավելի ստեղծագործական կլինի, քան մեկնարկը:
Այսօր «Հայաստան» դաշինքի շնորհանդեսն, իհարկե, տպավորիչ էր դահլիճի էներգետիկայի և բազմամարդության առումով: Բայց լավ չի, որ դաշինքի առաջնորդն այդպես էլ հայկական առոգանությամբ ու սահուն չի կարողանում ընթերցել հայերեն տեքստերը: Եվ շատ տհաճ էին ամեն նախադասությունից հետո հնչող ծափերը: Ախր ՍՄԿԿ համագումարները դեռ հիշողներ կան ու այդ տեսարանը դեժավյու էր առաջացնում: Անձի պաշտամունք հիշեցնող յուրաքանչյուր նյուանս գոնե ինձ մոտ միայն մերժում ու տագնապ է առաջացնում:
Հ.Գ. Ամեն դեպքում, դատելով ՔՊ -ի ֆեյսբուքյան ու ֆեյքային արձագանքներից իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ: Նաև դա է պատճառը, որ քրեաիրավական մեթոդները թափով խոդ են տվել: Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության…Կգնամ, կգամ` կպատմեմ»:
Source: USAArmenia
Սերգեյ Լավրովը հեգնել է Բորիս Ջոնսոնին Wed, 18 Nov 2026 20:30:42 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար…
Ես ձեզ երաշխավորում եմ, որ էսօր պատերազմը սկսած էր լինելու, եթե ընդդիմությունը իշխանության լիներ Wed,…
Տիկին Գալյան, դուք անիմաստ ինքնավստահություն ունեք, իրավիճակին չեք տիրապետում Wed, 18 Nov 2026 20:18:39 +0400…
Ղարաբաղը բիզնես էր, լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մրմռում եք Wed,…
Երկու փեսացուի արանքում հայտնված հարս չես, կողմնորոշվի՛ր․․․ Wed, 18 Nov 2026 20:15:55 +0400 ՀՀ էկոնոմիկայի…
Լարված իրավիճակ․ «Վախկոտ», «Վախկոտը դու ես, դավայ». Էդգար Ղազարյանին հեռացրեցին ԱԺ դահլիճից Wed, 18 Nov…