«Հրապարակ»․ Որ ուժին կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանը

«Հրապարակ»․ Որ ուժին կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանը

Wed, 18 Mar 2026 08:15:00 +0400


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարեց, որ իր ղեկավարած ուժը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին․ «Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է»։ Նաեւ հավելել է. «Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել եւս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»։ Ստացվում է, որ կմասնակցեն ընտրություններին, բայց ոչ՝ անհատապես, այլ միանալով ուրիշ ուժի։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմիանա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, թեեւ հնարավոր է՝ անձամբ տեղ չզբաղեցնի նախընտրական ցուցակում: Ի դեպ, տեղեկություններ կան, որ այլ թափառող ուժերի եւս այս ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը հավաքում է իր թեւի տակ, սակայն պարտադիր չէ, որ նրանք՝ բոլորը, ներկայացուցիչներ ունենան ցուցակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400 Պենտագոնի կողմից իրականացված ներքին…

5 ժամ ago

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ Wed, 25 Nov 2026 23:42:15 +0400 Սրանք այնքան…

5 ժամ ago

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026…

5 ժամ ago

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

5 ժամ ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

5 ժամ ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

5 ժամ ago