Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Ձախողված փիառ

Ձախողված փիառ

Wed, 18 Mar 2026 09:00:00 +0400


Նրանք, ովքեր ոգեւորված հետեւում են Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ հիանում նրա մտքի ճկունությամբ ու նախընտրական քարոզչություն իրականացնելու հմտություններով, մոռանում են, որ այդ քարոզչությունն իրականացնելիս նա քողարկվում է ՀՀ վարչապետի լծակների տակ եւ օգտագործում պետական ռեսուրսները: Այսինքն, մեր բոլորի հանրային միջոցները վատնվում են ՔՊ-ի քարոզարշավի վրա: Որովհետեւ «ուրախ ավտոբուսի» շրջագայությունները բացառապես ՔՊ-ի քարոզչությանն ու առաջիկա ընտրություններին են ուղղված: Անգամ եթե այդ ավտոբուսի բենզինն իրենց գրպանից լցնեն կամ «պեռաշկիների» փողն իրենց աշխատավարձից ծախսեն, միեւնույն է` պետական ահռելի ռեսուրսներ են ծախսվում: Ինչպես ռեսուրսներ են ծախսվում նաեւ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, երբ պետական ապարատն ու վարչապետական թիկնազորը, ուղեկցող մեքենաներով ու համայնքային իշխանությունների ներգրավմամբ, շրջում էին հանրապետության եկեղեցիներով եւ ուխտադրժություն քարոզում հոգեւորականների շրջանում: Ընդ որում, վարչապետական հզոր փիառի եւ խելացի քարոզարշավի վրա հիացողները չեն էլ նկատում, որ այդ արշավն արդեն հիմնովին ձախողվել է: Տիրադավ եպիսկոպոսներից մեկին կարգալույծ արեցին, մյուսը վերադարձավ Մայր Աթոռի գիրկը, երրորդը կամովին կոչվեց հանգստի: Մնաց 7 տիրադավ, որոնք, ըստ լուրերի, դեպրեսիայի մեջ են, չգիտեն իրենց անելիքները` ո՛չ կարող են հետ դառնալ, ո՛չ շարունակել այդ անիմաստ պայքարը` ընդդեմ կաթողիկոսի: Եվ այդ փակուղային վիճակի ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է, որն անհասկանալի պատերազմ հայտարարեց Եկեղեցուն ու ավանտյուրայի մեջ ներքաշեց բարձրաստիճան հոգեւորականներին: Եվ անգամ Մայր Աթոռին հավատարիմ սրբազանների կալանավորումն ու դատապարտումն այդ պայքարի հաջողությանը չնպաստեցին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված արժեքները

Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված արժեքները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով