Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին

Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին

Wed, 18 Mar 2026 11:30:17 +0400


Իսրայելը անցած գիշեր և այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Բեյրութին (Լիբանան)։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բեյրութի կենտրոնական Զուկակ Բլատ թաղամասի բնակելի շենքը գիշերը հզոր ավիահարվածների է ենթարկվել։

Գործակալության տվյալներով՝ Իսրայելի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել են։
«Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Զուկակ Բլատ թաղամասի բնակելի շենքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է երեք մարդ, վեցը՝ վիրավորվել», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Reuters-ն իր հերթին փոխանցում է, որ առավոտյան Իսրայելի ավիահարվածից հետո Բեյրութի թաղամասերից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել։

«Այսօր Իսրայելն ավիահարված է հասցվել Բեյրութի շրջանին… թաղամասում ուժեղ պայթյուն է լսվել», – ասվում է գործակալության հոդվածում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություններ սկսելու մասին՝ «պաշտպանական գիծը ուժեղացնելու համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփին լսեց Նեթանյահուն, չի հարվածի Իրանին․․․

Թրամփին լսեց Նեթանյահուն, չի հարվածի Իրանին․․․ Fri, 20 Mar 2026 10:30:42 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով