Երեխային նկատմամբ սպանության փորձ կատարելու համար ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Wed, 18 Mar 2026 11:28:37 +0400

1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձը անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ)։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր