Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը

Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը

Wed, 18 Mar 2026 11:38:53 +0400


Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «լիովին առողջ է» և ստացել է «աննշան» վնասվածքներ, ըստ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի։

«Ինչքան ես գիտեմ, նա ստացել է միայն աննշան վնասվածքներ, նա մնում է լիովին առողջ և իրավիճակը վերահսկողության տակ է։ Իմ ունեցած տեղեկատվությունը, որը ես համարում եմ հուսալի, այն է, որ նա լիովին առողջ է», – ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, թե Խամենեին գաղտնի կերպով տեղափոխվել է Մոսկվա ռուսական ռազմական ինքնաթիռով՝ առողջական և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։

Վերջերս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, որ Իրանի նոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ժամանել է Մոսկվա բուժման համար։

Քուվեյթական «Ալ-Ջարիդա» թերթը, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավորվել է Իսրայելի հարվածների ժամանակ, իսկ օրերս էլ տարհանվել է Մոսկվա բուժման համար։

Պնդվում է, որ տարհանման համար անհրաժեշտ է եղել գաղտնի գործողություն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, օգնություն է առաջարկել, որը Իրանի իշխանությունները ընդունել են: Ռազմական ինքնաթիռով Խամենեին Մոսկվա է տեղափոխվել, որտեղ նա վիրահատվել է և բուժում է ստանում մասնավոր հիվանդանոցում: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում Թեհրանից կամ Մոսկվայից դեռևս չի եղել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման Wed, 08 Apr 2026 02:30:35 +0400 Միացյալ Նահանգների Կալիֆորնիա…

53 րոպե ago

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել Wed, 08 Apr 2026 01:30:32 +0400 Չարլզ III թագավորը…

2 ժամ ago

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են Wed, 08 Apr 2026…

3 ժամ ago

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400 Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան…

3 ժամ ago

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի Wed, 08 Apr 2026…

3 ժամ ago

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը Wed, 08 Apr 2026 00:00:19 +0400…

3 ժամ ago