«ՔՊ-ականներով լցվում եք Սահմանադրական դատարան»
Wed, 18 Mar 2026 11:48:24 +0400

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այսօր չի մասնակցել հանձնաժողովի նիստին։ Նա լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է շահերի բախումից խուսափելու անհրաժեշտությամբ։
Հայաստանի նախագահը նրան առաջադրել է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։
Վարդանյանի խոսքով՝ նման իրավիճակում կարևոր է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը չի առաջացնի իրավական խնդիրներ որևէ կողմի համար՝ թե՛ Ազգային ժողովի, թե՛ Սահմանադրական դատարանի։
Լրագրողների հարցին, թե արդյոք ինքը Սահմանադրական դատարանում կկարողանա լինել անաչառ դատավոր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ու փաստեր, Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
«ՔՊ-ականներով լցվում եք Սահմանադրական դատարան»,- ասել է լրագրողներից մեկը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր