Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

ԻՀՊԿ-ն վրեժ կլուծի Լարիջանիի մահվան համար․ հարվածների նոր ալիք՝ Իսրայելին

ԻՀՊԿ-ն վրեժ կլուծի Լարիջանիի մահվան համար․ հարվածների նոր ալիք՝ Իսրայելին

Wed, 18 Mar 2026 14:00:17 +0400


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վրեժ կլուծի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան համար։

Հիշեցնենք՝ երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ։ Ավելի ուշ Լարիջանիի գրասենյակը հաստատել է նրա մահը։

«ԻՀՊԿ-ն արյան վրեժ կլուծի մեծ նահատակի և սրբազան պաշտպանության մյուս նահատակների համար», – ասվում է Tasnim գործակալության հրապարակած ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Հավելենք, որ անցած գիշեր Իրանը ևս հայտարարեց Իսրայելի վրա հրթիռային հարվածների հերթական ալիքի մասին՝ որպես վրեժ երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի մահվան համար․ «ԻՀՊԿ-ն հայտարարում է Իսրայելի վրա հրթիռային հարվածների 61-րդ ալիքի մասին՝ որպես վրեժ Լարիջանիի նահատակության համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին

Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին Wed, 18 Mar 2026 11:30:17 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով