Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով առաջարկվում են հետևյալ լուծումները

Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով առաջարկվում են հետևյալ լուծումները

Wed, 18 Mar 2026 14:26:20 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ներկայացրած «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, ով ունի երկարամյա զինվորական ծառայություն է անցել, ընդգծել է, որ ուժեղ պետության հիմքը փորձառու և պատրաստված բանակն է։ Նրա խոսքով՝ սահմանին անցկացրած տարիները հնարավորություն են տվել լավ ճանաչել հակառակորդի հնարավորություններն ու մարտավարությունը, ինչի արդյունքում ձևավորվել է համոզմունք, որ անհրաժեշտ է ժամանակակից պահանջներին համապատասխանող բանակ։

Ավանեսյանը նշել է, որ ազգային անվտանգությունը նախևառաջ կապված է կամքի և ինքնավստահության հետ, այլ ոչ թե միայն զինվորական պարգևների։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը գտնվում է բարդ ժամանակահատվածում, և երկիրը պետք է դիմակայի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մարտահրավերներին։

Նա ընդգծել է, որ հիմնական սպառնալիքը թուլությունն ու անվստահությունն են սեփական ուժերի նկատմամբ։ Այդ համատեքստում ներկայացվել են ծրագրային առաջարկներ, որոնք ներառում են սահմանների պաշտպանական համակարգերի արդիականացում, արհեստական բանականության և սենսորային տեխնոլոգիաների կիրառմամբ խելացի վերահսկողության ներդրում, ինչպես նաև վաղ նախազգուշացման ռազմական հետախուզական համակարգի ստեղծում։

Ծրագրով նախատեսվում է նաև միասնական կառավարման մեխանիզմի ձևավորում զինված ուժերում, տեղական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում՝ արտաքին կախվածությունը նվազեցնելու նպատակով, և պաշտպանական կարողությունների ընդլայնում։

Ավանեսյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից է երկրի օդային տարածքի պաշտպանությունը՝ հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցների կիրառմամբ։ Նրա խոսքով՝ անվտանգ երկինքը կարևոր նախապայման է զինվորի և պետության պաշտպանության համար։

Նա նաև ընդգծել է զինվորական ծառայության հեղինակության բարձրացման, սպայական կրթական չափանիշների վերանայման և ռազմավարական մտածողության ու տեխնոլոգիական պատրաստվածության զարգացման անհրաժեշտությունը։ Նրա համոզմամբ՝ ուժեղ բանակը պետք է գործի դիվանագիտության հետ համադրությամբ, քանի որ անվտանգության ապահովումը պահանջում է երկու հենասյուն՝ զինված ուժեր և արտաքին քաղաքականություն։

Ելույթի ավարտին նա հայտարարեց, որ իր կյանքի մեծ մասը ծառայել է սահմանին և այսօր իր բոլոր որոշումները գնահատում է մեկ չափանիշով՝ արդյոք դրանք կուժեղացնեն Հայաստանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի առողջությունը վտանգված է

«Հրապարակ»․ Դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի առողջությունը վտանգված է Sat, 28 Mar 2026 12:45:54 +0400 2020թ․…

10 րոպե ago

Թայլանդում գեղեցկության մրցույթի ընթացքում մասնակցի արհեստական ատամները պոկվել են

Թայլանդում գեղեցկության մրցույթի ընթացքում մասնակցի արհեստական ատամները պոկվել են Sat, 28 Mar 2026 12:30:21 +0400…

26 րոպե ago

«Հրապարակ». Մտածող մարդիկ դժվար թե Փաշինյանի քաղաքականության մեջ արեւմտամետություն տեսնեն

«Հրապարակ». Մտածող մարդիկ դժվար թե Փաշինյանի քաղաքականության մեջ արեւմտամետություն տեսնեն Sat, 28 Mar 2026 12:15:54…

40 րոպե ago

Արդարացված Աշխեն Ալեքսանյանի վճիռը փոփոխվել է. ինչ է կատարվել

Արդարացված Աշխեն Ալեքսանյանի վճիռը փոփոխվել է. ինչ է կատարվել Sat, 28 Mar 2026 12:10:48 +0400…

45 րոպե ago

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Sat, 28 Mar 2026 12:00:01 +0400 Հայաստանի լիզինգային շուկայի…

56 րոպե ago

Երեխան զոհվել է, ծնողները՝ ծանր վիրավորվել․ ՊՆ-ն՝ Կիևի հարձակման մասին

Երեխան զոհվել է, ծնողները՝ ծանր վիրավորվել․ ՊՆ-ն՝ Կիևի հարձակման մասին Sat, 28 Mar 2026 12:00:01…

56 րոպե ago