Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Wed, 18 Mar 2026 14:22:30 +0400


24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։

Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։
Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյալ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել։

Փաստաբան Տաթևիկ Սողոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խնդրում է, որ ներեն․․․

Խնդրում է, որ ներեն․․․ Tue, 20 Oct 2026 16:30:58 +0400 Համաշխարհային ֆուտբոլի պորտուգալացի աստղ, Պորտուգալիայի…

7 րոպե ago

2.78 մլն դրամի տուգանքներ․ ինչ է բացահայտվել

2.78 մլն դրամի տուգանքներ․ ինչ է բացահայտվել Tue, 20 Oct 2026 16:29:37 +0400 Բնապահպանության և…

8 րոպե ago

ԿԸՀ-ն տեղեկացնում է

ԿԸՀ-ն տեղեկացնում է Tue, 20 Oct 2026 16:23:39 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում…

14 րոպե ago

Բողոքի ցույցեր  է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․

Բողոքի ցույցեր  է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․ Tue, 20 Oct…

22 րոպե ago

Սպանություն՝ Փարպի գյուղում․ հայտնի է պատճառը

Սպանություն՝ Փարպի գյուղում․ հայտնի է պատճառը Tue, 20 Oct 2026 16:05:46 +0400 Հոկտեմբերի 20-ին՝ ժամը…

32 րոպե ago

Կադրային «ջարդ»՝ Թուրքիայի ֆինանսական վերնախավում

Կադրային «ջարդ»՝ Թուրքիայի ֆինանսական վերնախավում Tue, 20 Oct 2026 16:00:22 +0400 Թուրքիայի ֆինանսատնտեսական բլոկում տեղի…

37 րոպե ago