Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Wed, 18 Mar 2026 14:22:30 +0400


24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։

Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։
Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյալ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել։

Փաստաբան Տաթևիկ Սողոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նա Վանգա՞ն է, թե՞ Նոստրադամուսը

Նա Վանգա՞ն է, թե՞ Նոստրադամուսը Tue, 14 Apr 2026 13:47:28 +0400 Գրել էինք, որ Բագրատ…

10 րոպե ago

Դիլիջանը ո՞նց կմրցի եվրոպական քաղաքների հետ

Դիլիջանը ո՞նց կմրցի եվրոպական քաղաքների հետ Tue, 14 Apr 2026 13:45:11 +0400 Տուրիստական Դիլիջան քաղաքն…

12 րոպե ago

Գագիկ Համբարձումյանը երդվեց

Գագիկ Համբարձումյանը երդվեց Tue, 14 Apr 2026 13:38:07 +0400 Գրել էինք, որ մեկնարկել է Ազգային…

19 րոպե ago

ԱՄՆ-ն շարունակում է պնդել՝ հաղթել են Իրանին

ԱՄՆ-ն շարունակում է պնդել՝ հաղթել են Իրանին Tue, 14 Apr 2026 13:30:38 +0400 ԱՄՆ վարչակազմը…

27 րոպե ago

Ավելի զզվելի կադր, թերևս, դժվար է պատկերացնել

Ավելի զզվելի կադր, թերևս, դժվար է պատկերացնել Tue, 14 Apr 2026 13:26:42 +0400 ՀՀԿ խորհրդի…

31 րոպե ago

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել Tue, 14 Apr 2026 13:21:15 +0400 Բագրատ Սրբազանի գործով պաշտպանները…

36 րոպե ago