Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Wed, 18 Mar 2026 14:22:30 +0400


24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։

Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։
Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյալ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել։

Փաստաբան Տաթևիկ Սողոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանավորվեցին․․․

Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանավորվեցին․․․ Thu, 26 Mar 2026 14:30:46 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

6 րոպե ago

Վերականգնվել են «Իզի Փեյ»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները

Վերականգնվել են «Իզի Փեյ»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները Thu, 26 Mar 2026…

8 րոպե ago

Դատապարտում եմ Փաշինյանի պահվածքը մետրոյում. ՄԻՊ

Դատապարտում եմ Փաշինյանի պահվածքը մետրոյում. ՄԻՊ Thu, 26 Mar 2026 14:19:29 +0400 Latest news from…

17 րոպե ago

Բանակցությունները՝ փակուղում

Բանակցությունները՝ փակուղում Thu, 26 Mar 2026 14:15:54 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի…

20 րոպե ago

Պաշտոնյաների` Արցախում արված լուսանկարները գցել են Կառավարության դիմաց

Պաշտոնյաների` Արցախում արված լուսանկարները գցել են Կառավարության դիմաց Thu, 26 Mar 2026 14:07:53 +0400 Latest…

28 րոպե ago

Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ

Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ Thu, 26 Mar 2026 14:00:53 +0400 Իսրայելցի…

35 րոպե ago