Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց

Wed, 18 Mar 2026 14:22:30 +0400


24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։

Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։
Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյալ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել։

Փաստաբան Տաթևիկ Սողոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլի երկրորդ լուրջ սխալը

Նիկոլի երկրորդ լուրջ սխալը Wed, 18 Mar 2026 19:15:48 +0400 Այսօր որոշել էի թարմ ուղեղով…

15 րոպե ago

Եվրոպան մերժում է Թրամփին

Եվրոպան մերժում է Թրամփին Wed, 18 Mar 2026 19:00:15 +0400 Եվրամիության առաջնորդները գրեթե միաձայն մերժել…

31 րոպե ago

Քըլըչի ճուտը

Քըլըչի ճուտը Wed, 18 Mar 2026 18:45:40 +0400 Ռուբեն Ռուբինյանը խիստ վիրավորվել է Սամվել Կարապետյանի…

45 րոպե ago

Ներկայացրել են բարեփոխումների «ճանապարհային քարտեզը»

Ներկայացրել են բարեփոխումների «ճանապարհային քարտեզը» Wed, 18 Mar 2026 18:30:35 +0400 Եվրամիությունը ներկայացրել է Ուկրաինային՝…

1 ժամ ago

Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ

Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ Wed, 18 Mar 2026 18:15:24 +0400 Ես միայն իմ մեռնելու օրը…

1 ժամ ago

Կրակոցներ վետերանների կլինիկայում․ կա տուժած

Կրակոցներ վետերանների կլինիկայում․ կա տուժած Wed, 18 Mar 2026 18:00:49 +0400 Կրակոցներ են հնչել ամերիկյան…

2 ժամ ago