Որն է ամենամեծ պատիժը Աջապահյանի համար
Wed, 18 Mar 2026 14:35:42 +0400

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սրբազանի համար ամենածանր սահմանափակումներից մեկը պատարագ մատուցելու հնարավորությունից զրկվելն է։
Փաստաբանի խոսքով՝ երբ հոգևորականը գտնվում էր քրեակատարողական հիմնարկում, հիմնական հարցերից մեկը նրա հոգևոր ծառայությանը մասնակցությունն էր, և մշտապես բարձրացվում էր պատարագներին մասնակցելու թեման։ Սարգսյանը նշել է, որ ամբողջ կյանքը նվիրած լինելով հոգևոր առաքելությանը՝ ծառայությունից զրկվելը նրա համար չափազանց լուրջ խնդիր է և կարող է ընկալվել որպես ավելի ծանր սահմանափակում, քան ազատությունից զրկված լինելը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը,հիշեցնենք,շարունակելու է մնալ տնային կալանքի պայմաններում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր