Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին
Wed, 18 Mar 2026 14:48:11 +0400
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (OSCE/ODIHR)
«Սույնով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ սկսված գործընթացի վրա, որն ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ՝ կապված առաջիկա ընտրական գործընթացների հետ:
Հիմնական խնդիրը՝ Ժամանակի միտումնավոր ընտրություն․
Հարցաքննության հիմքը 2024թ. դեկտեմբերին (ավելի քան 15 ամիս առաջ) հրապարակված խմբագրականն է: Այս հին հոդվածի վերակենդանացումը հենց այսօր՝ ընտրական արդեն իսկ սկսված գործընթացում, ուղղակիորեն հակասում է Ձեր իսկ կողմից ընդունված CDL-AD(2016)004 ուղեցույցի սկզբունքներին /13-րդ կետ/, որպես ուղղակի միջամտություն Ընտրական գործընթացին.
Վարչական ռեսուրսի չարաշահում. Իրավապահ համակարգի օգտագործումը՝ անցյալի դեպքերը «քաղաքական վրեժխնդրության» կամ լռեցնելու համար կիրառելը, հանդիսանում է վարչական ռեսուրսի անարդարացի օգտագործում:
Հավասար պայմանների խաթարում. Քանի որ «Հրապարակը» հարթակ է տրամադրում անկախ մոնիտորինգային նախաձեռնություններին, նրա խմբագրի նկատմամբ հետապնդումը նպատակ ունի խաթարել «խաղի հավասար պայմանները»:
Եզրակացություն.
1.5 տարի անց այս գործի հարուցումը փաստում է, որ նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ նախընտրական շրջանում քննադատական ձայների լռեցումը: Մենք սա որակում ենք որպես վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահում և ճնշում ազատ մամուլի վրա»:
«ՕՐԻՆ-2026»