Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Փիթը դատի է տալիս ռուս օլիգարխին․ ո՞րն է պատճառը

Փիթը դատի է տալիս ռուս օլիգարխին․ ո՞րն է պատճառը

Wed, 18 Mar 2026 17:00:39 +0400


Դերասան Բրեդ Փիթը միջնորդություն է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ ռուս գործարար Յուրի Շեֆլերին պարտավորեցնելու վկայություն տալ ֆրանսիական Chateau Miraval գինեգործական ընկերության գործով։

Իռլանդացի լրագրող Բրայան Մաքդոնալդը, TMZ-ին հղում անելով, հաղորդել է՝ հուլիվուդյան աստղը պնդում է, որ իր նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, իր բաժնեմասը վաճառել է «Ստոլիչնայա Գրուպ»-ին՝ առանց իր համաձայնության։

Դերասանի խոսքով՝ գործարքը կազմակերպվել է Շեֆլերի ղեկավարությամբ։

Փիթը պնդում է Շվեյցարիայում բնակվող գործարարի հեռակա հարցաքննության վրա, այն բանից հետո, երբ նա հրաժարվել է դատարանում վկայություն տալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրակոցներ վետերանների կլինիկայում․ կա տուժած

Կրակոցներ վետերանների կլինիկայում․ կա տուժած Wed, 18 Mar 2026 18:00:49 +0400 Կրակոցներ են հնչել ամերիկյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով