Նիկոլը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի

Նիկոլը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի

Wed, 18 Mar 2026 19:30:30 +0400


Լրագրողի գործը հարցեր բարձրացնելն է՝ երբեմն սուր, երբեմն անհարմար, բայց միշտ՝ հանրային շահից բխող։ Իշխանության գործը այդ հարցերին ընթացք տալն է։ Սակայն մեզ մոտ տեղի է ունենում հակառակը․ խոսողին լռեցնում են, որպեսզի հարցը չհասնի հասարակությանը։ Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է վտանգավոր մի իրականություն, որտեղ կարևորագույն տեղեկությունները հանրությունը հաճախ իմանում է ոչ թե իշխանությունից, այլ մամուլից․ պարգևավճարներ, չարաշահումներ, անվտանգային խնդիրներ, տարածքային զարգացումներ։ Սա նշանակում է, որ լրագրողը կատարում է իր գործը։ Բայց արդյո՞ք իշխանությունը պատրաստ է ընդունել այդ փաստը։ Արդյո՞ք իշխանությանը պետք են լրագրողներ, որոնք բարձրաձայնում են, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում։ Արդյո՞ք պետք են խմբագիրներ, որոնք հարցնում են՝ ինչու է հակառակորդը ՀՀ սուվերեն տարածքում, ինչու են առանց հստակ բացատրության ընդունվում կենսական որոշումներ։ Այս հարցերը կուտակվում են տարիներով, մնում անպատասխան և դառնում հանրային լարվածության աղբյուր։ Երբ հարցերը շատանում են, իսկ պատասխանները բացակայում, իշխանությունը կանգնում է ընտրության առաջ՝ պատասխանե՞լ, թե՞ լռեցնել։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ընտրվում է երկրորդ ճանապարհը։ Այս համատեքստում պատահական չէ, որ քննության թիրախում է հայտնվել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ իր խմբագրական հոդվածի համար։ Խոսքը վերաբերում է կարծիքին, գնահատականին, լրագրողական աշխատանքի բնական դրսևորմանը։ Առավել ևս, երբ փորձագիտական եզրակացությունը հաստատում է՝ հոդվածում բացակայում են բռնի գործողությունների կոչեր։ Վերջին տարիներին հնչած հռետորաբանությունը և սպառնալիքի ենթատեքստերը ստեղծել են մի միջավայր, որտեղ լրագրողն իրեն իրեն անվտանգ չի զգում։ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չէ՞ր, որ հրապարակային քաղաքական գործչին ասում էր «ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ»։ Փաշինյանը չէ՞ր ասֆալտին փռում, պատերին ծեփում, վնգստացնում․․․ Անգամ թքեցին մեր երեսին, ու բոլորը, բոլո՜րը անպատիժ մնացին։ Սա լուրջ ազդակ է այն մասին, թե ինչպիսի միջավայր է ձևավորվել և անվտանգ չէ լրագրողի աշխատանքը։ Եվ երբ այս սպառնալիքային մթնոլորտին գումարվում է քրեական գործ՝ ամենազուսպ, ամենակշռադատված խոսքի համար՝ սա ընկալվում է որպես ազդակ բոլորին՝ լռելու։ Ինչպես ձևակերպել է Արմինե Օհանյանը՝ «Այս երկրում մնացել են մի քանի խոսող մարդիկ, փորձում են նրանց լռեցնել»։ Եթե այդպես է, ապա խնդիրը արդեն միայն մեկ խմբագրի մասին չէ։ Խնդիրը ազատ խոսքի գոյության մասին է։ Այս սպառնալիքների ու անպատիժ արարքներից հետո կարո՞ղ ենք մտածել՝ Նիկոլ Փաշինյանը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի․․․ Ազատ խոսքը չի կարող լինել քրեական հետապնդման առարկա։ Այն ժողովրդավարության հիմքն է։ Եվ այն պաշտպանելը պարտավորություն է՝ ոչ միայն լրագրողների, այլ յուրաքանչյուր քաղաքացու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հռոմի պապ Լևոն XIV-ին կվիրահատեն

Հռոմի պապ Լևոն XIV-ին կվիրահատեն Sun, 11 Oct 2026 18:30:49 +0400 Հռոմի պապ Լևոն XIV-ը…

2 րոպե ago

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ Sun, 11 Oct 2026 18:15:03 +0400 Պորտուգալիայի…

18 րոպե ago

Ռուսները ևս 4 բնակավայր են գրավել․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսները ևս 4 բնակավայր են գրավել․ ՊՆ-ն մանրամասնում է Sun, 11 Oct 2026 18:00:29 +0400…

32 րոպե ago

Լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը եւ Մերի Մանուկյանն ամուսնանում են

Լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը եւ Մերի Մանուկյանն ամուսնանում են Sun, 11 Oct 2026 17:50:51 +0400 Այսօր…

42 րոպե ago

Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը

Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Sun, 11 Oct 2026 17:45:16 +0400 Արգենտինայի առաջնության 12-րդ…

48 րոպե ago

Կրեմլում պնդում են՝ Զելենսկին հիստերիայի մեջ է

Կրեմլում պնդում են՝ Զելենսկին հիստերիայի մեջ է Sun, 11 Oct 2026 17:30:18 +0400 Վլադիմիր Զելենսկին…

1 ժամ ago