Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Մոսկվայում տեղի կունենա հայազգի երգչուհու համերգը

Մոսկվայում տեղի կունենա հայազգի երգչուհու համերգը

Wed, 18 Mar 2026 20:45:31 +0400


Մարտի 19-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը տեղի կունենա երգչուհի և երգահան Մարգարիտա Պոզոյանի հեղինակային մենահամերգը: Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։ Երեկոյի սկիզբը՝ ժամը 19:00-ին: Արտիստը, ով լայն հանրությանը հայտնի է որպես Առաջին ալիքի «Գոլոս» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակից, բեմ դուրս կգա իր Live-բենդի ուղեկցությամբ: Համերգը կանցկացվի կենդանի հնչողությամբ: Այդ երեկո կհնչեն ինչպես ունկնդրի կողմից արդեն սիրված ստեղծագործություններ՝ «Сестра по духу», «Люблю» և այլն, այնպես էլ նոր երգերի պրեմիերաներ: Բացի այդ, հանդիսատեսին սպասվում է ծրագրի հատուկ մաս. Ուիթնի Հյուսթոնի երգացանկից ստեղծագործություններ, որոնք Պոզոյանը կկատարի սեփական մեկնաբանությամբ: Հզոր վոկալի և էմոցիոնալ մատուցման համար երգչուհուն հաճախ անվանում են «ռուսական Ուիթնի Հյուսթոն»: Համերգի հյուրերն են լինելու Արծվիկ Հարությունյանը, Օլգա Զադոնսկայան և Գագիկ Եզակյանը: Համերգը խոստանում է դառնալ վառ երաժշտական իրադարձություն կենդանի վոկալի և հեղինակային երաժշտության սիրահարների համար: Մարգարիտա Պոզոյանը բազմաթիվ վոկալ մրցույթների դափնեկիր ու հաղթող է, Միջազգային Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր և «Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլի եզրափակիչ մասնակից: Նա նաև JazzPort նախագծի ռեզիդենտ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով