Թրամփին մերժում են նույնիսկ հանրապետականները

Թրամփին մերժում են նույնիսկ հանրապետականները

Wed, 18 Mar 2026 21:30:39 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին սպառնում է քաղաքական ճգնաժամ՝ Իրանի դեմ Իսրայելի հետ միասին ռազմական արշավ սկսելու պատճառով։ Այս մասին գրում է The American Conservative պարբերականը։ Համաձայն հաղորդման, քաղաքական ճգնաժամ եթե լինի, ապա հնարավոր է, որ Թրամփն անցնի քաղաքացիական ազատություններն ու այլախոհությունը ճնշելուն։

Իրավիճակը հատկապես լուրջ բնույթ է ստանում այն պատճառով, որ Իրանական ճգնաժամի պատճառով առաջացած վառելիքի թանկացումը կարող է ի վերջո բերել գլոբալ ռեցեսիայի։ Այդ ամենից, ըստ հոդվածի, ամենաշատը կտուժեն ամերիկացի շարքային ընտրողներն ու աշխատավոր դասակարգը։ Նրանք էլ հենց Թրամփին կմեղադրեն ու կպատժեն նրա կուսակցությանն առաջիկա ընտրություններում, կարծում են վերլուծաբանները։ Նրանք նշում են, որ այս իրավիճակում Հանրապետականներին նոյեմբերի միջանկյալ ընտրություններում լուրջ հաջողություններ չեն սպասվում։ Ներկայումս ստեղծվել է իրավիճակ, երբ նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամները սկսում են հեռանալ Թրամփից ու նա կորցնում է հանրային աջակցությունը նաեւ սեփական կուսակիցների շրջանում, ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով

Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով Thu, 12 Mar 2026 17:00:21 +0400 Telegram-ը չի գործի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով