Իրանի դեմ ռազմական գործողության համար հավելյալ գումար կուզեն․ Քեւիս Հեսեթ
Wed, 18 Mar 2026 22:00:36 +0400
Միացյալ Նահանգների գործող վարչակազմը դեռեւս ունի բավարար միջոցներ Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու համար։ Սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի Սպիտակ տունը դիմի Կոնգրեսին՝ հավելյալ ֆինանսական միջոցներ խնդրելու համար, որպեսզի շարունակի ռազմարշավը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան համակարգում գործող Ազգային տնտեսաական խորհրդի ղեկավար Քեւին Հեսեթը։
Համաձայն CBS-ի հաղորդման, Իրանի դեմ ռազմական գործողության հետ կապված ֆինանսական հարցերը կարգավորում է Սպիտակ տան Վարչական-բյուջետային գերատեսչությունը՝ Ռասըլ Վոութի գլխավորությամբ եւ հետագա ծախսերի պլանավորումը հենց վերջինս էլ պետք է իրականացնի։ «Պարտադիր չէ ամենեւին, որ մեզ հավելյալ միջոցներ անհրաժեշտ լինեն»,- նկատել է Հեսեթը։ Նա մանրամասնել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար արդեն ծախսվել է 12 միլիարդ դոլար։ Սակայն հարց է, թե արդյոք դա այն գումարն է, որը ծախսվել է այս երկու շաբաթներին, թե միայն մի մասին է վերաբերվում նշված ժամանակահատվածի։