ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ են այցելել

ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ են այցելել

Wed, 18 Mar 2026 22:30:45 +0400


ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն են տարածել.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Այցի ընթացքում ՄԻՊ հաստատության ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Խնդիրների մի մասի լուծման առնչությամբ արդեն իսկ իրականացվել են համապատասխան քայլեր:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ ՄԻՊ աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

10 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել Thu, 05 Nov 2026 08:45:51…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Thu, 05 Nov 2026 08:15:07 +0400 Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար Thu, 05 Nov 2026 08:10:30 +0400 ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին Thu, 05 Nov 2026 08:05:14 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago