Միակ «գործիքը»

Միակ «գործիքը»

Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400


Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի միակ գործիքը՝ բռնել-նստացնել-վախեցնելը, այլեւս չի աշխատում։ Իսկապես՝ մարդիկ այլեւս չեն վախենում նստելուց, հալածվելուց, իսկ նստողներին էլ արագ մոռանում են, եւ դրա լրատվական աղմուկը մի քանի ժամից, մաքսիմում՝ մի քանի օրից մարում է, ինչը նշանակում է, որ իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղել չի ստացվում։ Բայց այս «գործիքը» հետեւողականորեն եւ աննահանջ կիրառելու իմաստն այլ է։ Նախ այն է, որ ուրիշ «գործիքներ» պարզապես չկան՝ ո՛չ տնտեսական գլոբալ հաջողություններ են ունակ ապահովելու, ո՛չ հարեւանների հետ հարաբերություններն են կարգավորում, ո՛չ գնաճն են զսպում, եկամուտներն ու բարեկեցությունն ավելացնում, ո՛չ հանրային համերաշխություն են կարողանում հաստատել, ո՛չ կրթության, գիտության ոլորտի զարգացում, ո՛չ արտաքին վտանգներն են կարողանում չեզոքացնել, ո՛չ ժողովրդավարություն են հաստատում։ Ինչին ձեռք են մեկնում, ինչ ձեռնարկում են, ձախողվում են։ Անգամ միջազգային միջոցառումներն ու մեծածախս համերգները չեն փոխում իրավիճակը՝ հանրությունը դժգոհ է, եւ այդ դժգոհությունը գնալով աճում է երկրում։ Այս «գործիքը» հենց հանրային աճող դժգոհության դեմն առնելուն է ուղղված։ Մի դասախոս ես նստացնում՝ դասախոսները լռում են, մի բիզնեսմեն ես կալանավորում՝ բիզնես աշխարհը սկսում է ենթադրել, որ հաջորդը ինքն է։ Ֆեյսբուքում մի գրառման համար քրեական գործ ես հարուցում՝ մի տասը հոգի դադարում է գրառումներ անել։ Մի համայնքապետ ես ձերբակալում, մյուս համայնքապետերը համապատասխան հետեւություն են անում։ Իսկ երբ տարեց ու վաստակաշատ մարդ, կին, մանկահասակ երեխաների մայր է հայտնվում բերդում, մարդիկ հասկանում են, որ ոչ մի կարմիր գիծ չունես, եւ օրենքը տոտալ չի աշխատում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: գործիք

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

2 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

2 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

3 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

3 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

3 ժամ ago