Վախենում ես` գնա

Վախենում ես` գնա

Fri, 27 Nov 2026 09:00:16 +0400


Մարդն էլ ո՞նց ասի, որ վախենում է, սարսափում է Ալիեւի, Ադրբեջանի, Թուրքիայի մասին յուրաքանչյուր հիշատակումից: Վախենում էր 23-ին Արցախը բռնազավթելու օրերին, երբ հրաժարվեց Հայաստանի անունից նվազագույն մասնակցություն ունենալ եւ որեւէ լծակով, թեկուզ` դիվանագիտական, կանխել Արցախի հայաթափումը, մի բան էլ` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ապակողմնորոշեց, թե արցախցիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Վախենում էր Կիրանցը կիսելու եւ սահմանը գյուղի միջով անցկացնելու օրերին, երբ շանտաժ էր անում բնակչությանը, որ եթե հողերը չհանձնենք, պատերազմ կսկսվի: Նաեւ խաբում էր, որ հիմա հանձնում ենք, հետո մեզ պատկանելիք հողերն են մեզ հանձնելու: Վախենում էր խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի մշակման եւ դրա տարբերակների փոխանակման շրջանում, երբ, բախվելով ադրբեջանցիների համառությանն ու պահանջատիրությանը, իր իսկ խոստովանությամբ` ինչ-որ պահի որոշեց «դադարեցնել այդ պինգ-պոնգը» եւ ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջներն անխտիր: Վախենում է գերիների հարցը բարձրացնելիս՝ համարելով, որ Ալիեւը կարող է զայրանալ ու պատերազմ սկսել: Վախենում էր ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը կնքելիս, երբ համաձայնել է, որ Ադրբեջանին որեւէ կերպ չառնչվող այդ «ճանապարհի» մասին համաձայնագրի տակ դրվի նաեւ Իլհամ Ալիեւի ստորագրությունը, եւ այն լինի միջանցքի տրամաբանության մեջ: Երեւի մեծ աղերսանքներից հետո են ադրբեջանցիները զիջել, որ միջանցքի անունը «Թրամփի ուղի» դրվի, որ հայ ժողովրդին կարողանան խաբել: Վախենում է անգամ այն ժամանակ, երբ իր երկրի տարածքում Մոնթեի մասին ֆիլմ են ցուցադրում, եւ հայ մարդիկ սիմվոլիկ պար են բեմադրում` զենքը ձեռքներին: Եթե վախենում ես` գնա, քեզ ազատիր այդ վախի մեջ ապրելուց, մեզ` քո վախերը հանդուրժելուց:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն

«Հրապարակ»․ Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն Sat, 28 Nov 2026…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց է

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց…

59 րոպե ago

Օրեցօր ավելի լկտի

Օրեցօր ավելի լկտի Sat, 28 Nov 2026 09:00:40 +0400 Անխղճորեն շահագործելով իրավապահ համակարգը, տրորելով օրենքը,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին Sat, 28 Nov 2026 08:45:22 +0400 Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել Sat, 28 Nov 2026 08:25:26 +0400 Օրերս «Մոսկվա»…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի Sat, 28 Nov 2026 08:20:50 +0400 Վերջին մեկ…

2 ժամ ago