34-ամյա տղամարդը կալանավորվել է
Wed, 18 Mar 2026 22:45:00 +0400
Մարտի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 34-ամյա մի երիտասարդ:
Նա 2025 թ․ հունիսի 5-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։