Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել
Wed, 18 Mar 2026 23:30:28 +0400

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։
Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։
Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։
Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ը ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։
Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ։
Կից տեսանյութում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտակայքում հասցված հարվածների պատկերներն են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր