«Հրապարակ»․ Նամակ արեւմտյան տերերին․ ինչու է ՔՊ-ն «տղա բերում» Արեւմուտքից

«Հրապարակ»․ Նամակ արեւմտյան տերերին․ ինչու է ՔՊ-ն «տղա բերում» Արեւմուտքից

Thu, 19 Mar 2026 08:45:45 +0400


«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ են Եվրամիության հիբրիդային արագ արձագանքման խումբ հրավիրել Հայաստան՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ, սպառնալիքներին դիմակայելու համար։ Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն է այս մասին նախօրեին հայտարարել՝ նշելով, որ ԵՄ-ն դրանով ընդառաջել է Հայաստանի խնդրանքին։ «Հարեւանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարեւոր: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի՝ բախվելու արտաքին միջամտության հետ: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է նա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է Բրյուսելին նամակով դիմել` խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան։

Հիշենք նաեւ, որ անցած դեկտեմբերին Բրյուսելից հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Երեւանին, որ օգնեն՝ «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվությանը»։ Պապոյանը, սակայն, վերացական մտքեր սկսեց արտաբերել՝ հստակ չմատնանշելով խմբի՝ Հայաստան գալու նպատակը․ «Եթե կշեռքի նժարին դրված է Հայաստանի անկախությունը, թե լինել-չլինելու հարցը, Հայաստանում կլինի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասա՞լ, ֆորպո՞ստ, թե՞ նորմալ պետություն, ՀՀ քաղաքացիները Հայաստանո՞ւմ կապրեն, կարարեն, թե՞ կգնան՝ ուրիշ երկրների ուրիշ տարածքներում ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ պարագայում, կարծում եմ, այդ նամակը ոչ միայն տրամաբանական է, այլեւ՝ պարտադիր»:

Խնդրեցինք ավելի կոնկրետ խոսել՝ ինչի՞ց ելնելով է ասում, որ մեր անկախությունը վտանգված է, պատերազմ է սպառնում մեզ եւ այլն, բայց Պապոյանն էլ ավելի ցաքուցրիվ պատասխաններ արտաբերեց․ «Ձեր նշած հարցը` եթե 1044 թվականի լրագրող լիներ, կարային տային, ասենք, բյուզանդական էմիսարներին, որոնք․․․ կամ 424 թվականին կարային տային սասանյան էմիսարներին, որոնք էս նույն գործով էին զբաղված»։ Այդուհանդերձ, կասե՞ք, թե ով է վտանգում ՀՀ անկախությունը, որ ԵՄ արագ արձագանքման խմբեր եք հրավիրել Հայաստան։ «Բոլոր այն ուժերը, որոնք օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ, ՀՀ քաղաքացիները չեն, կամ իրենք ՀՀ քաղաքացի չեն, կամ իրենց երեխաները ՀՀ-ում չեն ծնվել եւ այլն: Մենակ ասում եք՝ Քոչարյան, Քոչարյան: Քոչարյանը 10 տարի նախագահ է եղել, իր նախագահ լինելուց անմիջապես հետո թոռներն Ամերիկայում են ծնվել: Եթե այդքան լավ երկիր էր սարքել կամ լավ երկիր սարքող էր, ինչո՞ւ էին թոռներն Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի քաղաքացի»,- ասաց նա:

Դիտարկումը, որ եթե, դիցուք, Քոչարյանի թոռներն ԱՄՆ քաղաքացիներ են, դա որքանո՞վ է սպառնում ՀՀ անկախությանը, Պապոյանն անարձագանք թողեց: Հարցրինք նաեւ՝ եթե, իր ասելով, մեր երկրում կան այլ պետությունների լրտեսներ եւ ծառայում են օտարների շահերին, այդ դեպքում ինչո՞ւ պետությունն իրավական գործընթաց սկսելու փոխարեն դրսից մարդ է բերում՝ ի դեմս արագ արձագանքման խմբի։ «Գոյություն ունի իրավական, քաղաքական, բարոյական գնահատական, ես քաղաքական գնահատականներ եմ տալիս։ Այո, իրավական պետություն ենք, իրավապահ համակարգն էլ ուշադիր է եւ կանխարգելիչ գործողություններով, նաեւ քաղաքական գործողությունների արդյունքում կգանք նրան, որ օտարերկրյա ուժերին ծառայողները կստանան իրենց արժանի տեղը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում»։

Ապա Պապոյանը վստահեցրեց, որ դրսից «տղա բերելով» չեն սպառնում ընդդիմադիրներին: «Մեզ ո՛չ էմիսարներ են պետք, ո՛չ էլ․․․ մենք գիտենք, թե ումից ենք քվե խնդրելու: 21 թվականին տեսել եք` ինչ արդյունքներ ենք․․․ ագարակցուց ենք խնդրելու, մեղրեցուց, եւ այսպես շարունակ»,- ասաց նա՝ եզրափակելով․ «ԵՄ գործընկերներն այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ ապագայում մեր խաղաղությանը վնասող ու խաթարող որեւէ գործողություն չհասնի հաջողության»:

Նկատենք, որ, ըստ լուրերի, Արեւմուտքը Հայաստանում փորձելու է կիրառել մոլդովական սցենարը եւ ընդդիմադիր մրցակից ուժերին դուրս թողնել ընտրապայքարից, սակայն անգամ ՔՊ մեր աղբյուրներն են խոստովանում, որ դժվար թե նման ռիսկային քայլի գնան՝ հասկանալով դրա առավել վտանգավոր հետեւանքները, ուստի Արեւմուտքի տերերով ընդամենը փորձում են ընդդիմադիրների վախը բռնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է Wed, 22 Jul 2026 23:13:49 +0400 Հուլիսի…

15 րոպե ago

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը Wed, 22 Jul…

22 րոպե ago

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Wed, 22 Jul 2026 23:00:04 +0400 Լևոն Արոնյանը (ԱՄՆ)…

29 րոպե ago

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Wed, 22 Jul 2026 22:45:27 +0400 Մենք հաճախ քննչական և իրավապահ…

43 րոպե ago

Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում

Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում Wed, 22 Jul 2026 22:30:25 +0400 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը…

58 րոպե ago

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան Wed, 22 Jul 2026 22:15:09…

1 ժամ ago