Կեղծ ու երեսպաշտ

Կեղծ ու երեսպաշտ

Thu, 19 Mar 2026 09:00:16 +0400


Մեզ համար այլեւս այս իշխանությունների հետ կապված անակնկալներ չկան, բայց չենք դադարում զարմանալ այն փարիսեցիության, քայլերի հակասականության վրա, որի դրսեւորումներին ամեն օր բախվում ենք: Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասում էր՝ «Արցախ» բառի արտաբերումն իսկ պատերազմի կոչ է, իսկ երեկ մի դահլիճում էր հավաքել մի խումբ արցախցիների եւ իր նախարարների հետ նստել` արցախցիների հանդեպ իրենց հոգատարության եւ ձեռնարկելիք քայլերի մասին էր խոսում: Մարդկանց զրկել են ոչ միայն հայրենի տունուտեղից, այլեւ՝ հայրենիք վերադառնալու հեռանկարից, հիմա խոսում են «Հայաստանում տնավորվելու մասին»: Ընդ որում, չես հասկանում, թե տնավորվել ասելով ինչ նկատի ունեն, երբ թղթի վրա մնացած մի թերհաս ծրագիր են իրականացրել՝ առաջարկելով տներ կառուցել մարզերում, յուրաքանչյուրին 3 կամ 4 միլիոն դրամ առաջարկելով, այն էլ՝ տարիներ անց վերադարձնելու պայմանով: Եվ քանի որ այդ գումարով տներ ձեռք բերելն ուղղակի անհնարին է, ուստի այս 3 տարվա ընթացքում հազիվ 4 հազար ընտանիք է ստացել այդ գումարները` Հայաստան գաղթած 120 հազար արցախցիներից: Բայց ամեն հարմար առիթով` արցախցիների հարցերը լուծելու անվան տակ այս իշխանությունը եվրոպաներից օգնություն է խնդրում, եւ ոչ ոք չի հետեւում, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսվում: Արցախցիների` Հայաստան գալու առաջին իսկ օրվանից նրանց հանդեպ ատելություն գեներացնող իշխանությունը, որի անմիջական հրահանգով նրանք չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում, հիմա խոսում է արցախցիների համար «տուն, աշխատանք, սոցիալական միջավայր» ստեղծելուց, նրանց «մեր քույրեր եւ եղբայրներ» է անվանում: Իսկ նախօրեին 5 երեխա ունեցող արցախցի կնոջ են կալանավորել` Փաշինյանի հասցեին Ֆեյսբուքում մեկնաբանություն գրելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400 Երկու…

7 ժամ ago

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Mon, 14 Sep 2026…

7 ժամ ago

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը Mon, 14 Sep 2026 23:30:02 +0400 Amazon ընկերությունը տեղեկացրել է…

7 ժամ ago

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը Mon, 14 Sep 2026 23:15:38 +0400 Հայ…

7 ժամ ago

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են Mon, 14 Sep 2026 23:00:52 +0400 Երուսաղեմի Սուրբ…

8 ժամ ago

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…..

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա….. Mon, 14 Sep 2026 22:51:21 +0400 Այն կենտրոնները,…

8 ժամ ago