Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Կեղծ ու երեսպաշտ

Կեղծ ու երեսպաշտ

Thu, 19 Mar 2026 09:00:16 +0400


Մեզ համար այլեւս այս իշխանությունների հետ կապված անակնկալներ չկան, բայց չենք դադարում զարմանալ այն փարիսեցիության, քայլերի հակասականության վրա, որի դրսեւորումներին ամեն օր բախվում ենք: Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասում էր՝ «Արցախ» բառի արտաբերումն իսկ պատերազմի կոչ է, իսկ երեկ մի դահլիճում էր հավաքել մի խումբ արցախցիների եւ իր նախարարների հետ նստել` արցախցիների հանդեպ իրենց հոգատարության եւ ձեռնարկելիք քայլերի մասին էր խոսում: Մարդկանց զրկել են ոչ միայն հայրենի տունուտեղից, այլեւ՝ հայրենիք վերադառնալու հեռանկարից, հիմա խոսում են «Հայաստանում տնավորվելու մասին»: Ընդ որում, չես հասկանում, թե տնավորվել ասելով ինչ նկատի ունեն, երբ թղթի վրա մնացած մի թերհաս ծրագիր են իրականացրել՝ առաջարկելով տներ կառուցել մարզերում, յուրաքանչյուրին 3 կամ 4 միլիոն դրամ առաջարկելով, այն էլ՝ տարիներ անց վերադարձնելու պայմանով: Եվ քանի որ այդ գումարով տներ ձեռք բերելն ուղղակի անհնարին է, ուստի այս 3 տարվա ընթացքում հազիվ 4 հազար ընտանիք է ստացել այդ գումարները` Հայաստան գաղթած 120 հազար արցախցիներից: Բայց ամեն հարմար առիթով` արցախցիների հարցերը լուծելու անվան տակ այս իշխանությունը եվրոպաներից օգնություն է խնդրում, եւ ոչ ոք չի հետեւում, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսվում: Արցախցիների` Հայաստան գալու առաջին իսկ օրվանից նրանց հանդեպ ատելություն գեներացնող իշխանությունը, որի անմիջական հրահանգով նրանք չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում, հիմա խոսում է արցախցիների համար «տուն, աշխատանք, սոցիալական միջավայր» ստեղծելուց, նրանց «մեր քույրեր եւ եղբայրներ» է անվանում: Իսկ նախօրեին 5 երեխա ունեցող արցախցի կնոջ են կալանավորել` Փաշինյանի հասցեին Ֆեյսբուքում մեկնաբանություն գրելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հունգարիայում ձայների փոշիացում տեղի չունեցավ

«Հրապարակ»․ Հունգարիայում ձայների փոշիացում տեղի չունեցավ Tue, 14 Apr 2026 12:15:06 +0400 Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով