Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Նիկոլը լրիվ կորցրել է գլուխը

Նիկոլը լրիվ կորցրել է գլուխը

Wed, 18 Nov 2026 22:45:09 +0400


ԱԺ-ում նրա ելույթները հասնում են հոգեխանգարմունքի, բայց հանգիստ եղեք․ ուղղակի Նիկոլը կորցրել է ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանը հերթական անգամ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական առումով սպառված է։ Նա այլևս ասելիք չունի, սպառել է իրեն, և նրա հիմնական նպատակը ոչ թե երկրի խնդիրները լուծելն է, այլ՝ ամեն գնով իշխանությունը պահպանելը։ Բայց արդեն խոսում է իր հեռանալու մասին:

Նա ցույց տվեց, որ իշխանությունը պահելու հարցում հույսը դրել է բացառապես արտաքին ուժերի, ավելի կոնկրետ՝ մեր թշնամիների աջակցության վրա։

Բայց մի բան ակնհայտ է․ եթե ամեն ինչ իր համար հարթ ու կանխատեսելի ընթանար, նման լարվածության, նյարդային արձագանքների և բեմականացված պահվածքի ականատեսը չէինք լինի։ Քաղաքական գործիչը, որն իրեն վստահ է զգում սեփական դիրքերում, կարիք չունի ամեն հարցի պատասխանել նման ագրեսիվությամբ ու ցուցադրական հուզականությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու նրա արտաքին հովանավորները, այդ թվում՝ մեր թշնամիները, կարծես սկսել են հասկանալ, որ նա քաղաքականապես սպառել է իրեն։ Հնարավոր է՝ այդ իրողության մասին նրան ակնարկել է Էրդողանը վերջին հանդիպման ընթացքում։ Չի բացառվում, որ Մակրոնն է ասել` արի, միաժամանակ հեռանանք: Գուցե Դուբլինում է նման ազդակներ ստացել:
Իսկ այսօր Ազգային ժողովում բեմադրվածը, թերևս, հերթական ցուցադրությունն էր՝ ուղղված ոչ այնքան հայ հասարակությանը, որքան արտաքին հովանավորներին։ Մի տեսակ ուղերձ՝ ուղղված նրանց․ «Ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե ձեր հանձնարարությունները կատարեմ»։

Սակայն այստեղ Նիկոլը մի կարևոր հանգամանք է թերագնահատում․ իր արտաքին հովանավորներն ավելի հաշվենկատ են, քան ինքը։ Նրանք առաջնորդվում են ոչ թե անձնական հավատարմությամբ, այլ սեփական շահերով։ Եվ երբ որևէ քաղաքական գործիչ դադարում է օգտակար լինել, նրա հանդեպ վերաբերմունքն էլ կարող է շատ արագ փոխվել։

Այնպես որ, բեմականացումները դեռ կարող են շարունակվել, սպասենք հաջորդ արարին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի ասածը անելու համար ուրանանք ամեն ինչ, հա՞

Ադրբեջանի ասածը անելու համար ուրանանք ամեն ինչ, հա՞ Wed, 18 Nov 2026 18:59:14 +0400 ԱԺ-ում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով